Ծերունի Մասեհյան (դասական ուղղագրությամբ՝ Ծերունի Մասեհեան, 1811), 19-րդ դարի իրանահայ արքունական ոսկերիչ է եղել, ով հայտնի է որպես Իրանի ամենաթանկագին զարդերից մեկի՝ ադամանդակուռ գլոբուսի պատրաստման խմբի ղեկավար, և Շեկսպիրի ու Բայրոնի ամենահայտնի հայերեն ու պարսկերեն թարգմանչի՝ իրանահայ դեսպան Հովհաննես Մասեհյանի հայր։


Ծերունի Մասեհեան
Ծնվել է1811
ՔաղաքացիությունԻրան
Ազգությունհայ
Մասնագիտությունոսկերիչ
ԱմուսինԱննա Երվանդյան
ԵրեխաներՀովհաննես Մասեհյան

Կենսագրություն

խմբագրել

Ծերունի Մասեհյանը ծնվել է 1811 թվականին։

Նա ամուսնացել է Աննա Երվանդյանի հետ, ով Անտոն-խան Երվանդյանի քույրն է եղել։ Անտոն-խան Երվանդյանը Նասեր Էդ Դին շահի թագաժառանգի՝ Մոզաֆֆար Էդ Դին Միրզայի ֆրանսերենի ուսուցիչն է եղել՝ այն ժամանակ դրսում ուսումնառած հատուկենտ մարդկանցից[1][2]։

Գործունեություն

խմբագրել
 
Ադամանդակուռ գլոբուսն՝ Իրանի գոհարեղենի թարգարանում

Մասեհյանը 50 տարի աշխատել է որպես Նասեր էդ Դին շահի արքունական «զարգար բաշիի» (ոսկերչապետի), և ստացել բազում գովասանագրեր։

 
Եվրոպան Ադամանդակուռ գլոբուսի վրա

Նրա ամենահայտնի գործն ադամանդակուռ գլոբուսն է, որը պատրաստվել է Նասեր Էդ Դին շահի պատվերով 1875 թվականին գլխավորելով որկերիչների մի խումբ։ Գլոբուսում օգտագործվել է՝

Այն համարվում է Իրանի ազգային հարստություն և այժմ պահվում է Իրանի կենտրոնական բանկի գոհարեղենի թանգարանում։

Աղբյուրներ

խմբագրել

Պարսկերեն՝ Ժանեթ Լազարյան, «Ոսկերիչներ և արծաթագործներ», Իրանահայերի հանրագիտարան։ Հիրմանդ տպագրատուն, Թեհրան։ էջ. 463։ պարս.՝ لازاریان، ژانت د (۱۳۸۲). «طلاسازان و نقره‌سازان». دانشنامه ایرانیان ارمنی.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անուշիկ Մալեքի. «Հայերը և Մեջլիսը. Օրենսդրության վեցերրորդից քսանչորրորդ շրջանները, «Պայման» եռամսյագիր (48),[[պարսկերեն|պարս.]]՝ ارمنیان و مجلس؛از دوره ششم تا بیست و چهارم قانون گذاری». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 14-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  2. «Հովհաննես խան-Մասեհյան. Իրանահայ դեսպանը Պատսկաստանի հինգ շահերի օրոք». 2013 թ.-ի մայիս 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 14-ին.