«Ծիածան» (ռուս.՝ Радуга), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկին Վանդա Վասիլևակայայի համանուն վիպակի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1944 թվականի հունվարի 24-ին։

Ծիածան
ռուս.՝ Радуга
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1944
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ[1]
Սցենարի հեղինակՎանդա Վասիլևսկայա
ԴերակատարներՆինա Ալիսովա, Հանս Կլերինգ, Նատալյա Ուժվի, Ելենա Տյապկինա և Վալենտինա Իվաշովա
ՕպերատորԲենցիոն Մոնաստիրսկի
ԵրաժշտությունԼև Շվարց
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն93 րոպե
 Raduga (film) Վիքիպահեստում

Կինոքննադատ Ռոբ Էդելմանը «ցասումնալից դրամայում» տեսել է 1950-ական թվականների իտալական նեոռեալիզմի հնարավոր ազդեցությունը[2]։

Սյուժե

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ուկրաինուհի Օլյոնա Կոստյուկը դառնում է պարտիզանուհի։ Ընկնելով թշնամու ձեռքը՝ նա կրում է անմարդկային տանջանքներ, վերապրում իր նորածին որդու մահը, որին սպանում են ֆաշիստները, բայց չի մատնում իր ընկերներին։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Աշխաբադում՝ մարզադաշտում, որտեղ ձյան փոխարեն լցված էր աղ[3]։

Դերերում

խմբագրել
  • Նատալյա Ուժվիյ – Օլյոնա Կոստյուկ
  • Ելենա Տյապկինա – Ֆեդոսյա
  • Վալենտինա Իվաշյովա – Օլգա, ուսուցչուհի
  • Նինա Ալիսովա – Պուսյա, Օլգայի քույրը, լեյտենանտ Կրավչենկոյի կինը, պարետի սիրուհին
  • Անտոն Դունայսկի – Եվդոկիմ Պետրովիչ Օխապկա
  • Աննա Լիսյանսկայա – Մալյուչիխա
  • Հանս Կլերինգ – պարետ Կուրտ Վերներ
  • Նիկոլայ Բրատերսկի – ավագ Պետրո Գապլիկ
  • Վլադիմիր Չոբուր – լեյտենանտ Սերգեյ Կրավչենկո
  • Վիտյա Վինոգրադով – Միշկա, Մլյուչիխայի որդին
  • Ալիկ Լետիչևսկի – Սաշկա, Մլյուչիխայի որդին
  • Վովա Պոնոմարյով – Մլյուչիխայի կրտսեր որդին
  • Էմմա Պերելտեյն – Մլյուչիխայի դուստրը
  • Յուլյա Տկաչենկո
  • Նինա Լի
  • Ելիզավետա Խուտորնայա – Գրոխաչիխա
  • Ապոլլոն Օսենև – խորհրդանշական Հիտլեր

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Վանդա Վասիլևսկայա
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Բորիս (Բենցիոն) Մոնաստիրսկի
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Նկարիչ՝ Վալենտինա Խմելյովա
  • Ռեժիսորի օգնական՝ Ռաֆայիլ Պերելշտեյն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt0037205/
  2. «Mark Donskoi - Director - Films as Director:, Other Films:, Publications». www.filmreference.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Тимофей Левчук. «Причастность к судьбе народной» (к 80-летию Н. М. Ужвий). «Искусство кино» № 9, 1978.

Գրականություն

խմբագրել
  • Фёдор Раззаков. Гибель советского кино, т. 1. Интриги и споры. 1918—1972. — М.: «Эксмо», 2008, с. 118.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածան (ֆիլմ)» հոդվածին։