Ծիրանավոր Ծաղկավանք
Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցի, (5-րդ դար), գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի արևելյան մասում[1]` Դեբեդի կիրճի վրա կախված ժայռերից մեկի գլխին։
Ծիրանավոր Ծաղկավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Օձուն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կառուցվածք
խմբագրելՍրահավոր միանավ դահլիճ է` 12,0×8,2 մ արտաքին ընդհանուր չափերով[2]։ Մեզ է հասել կիսավեր վիճակում. պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև՝ արտաքին սյունասրահը։ Աղոթասրահն ունի արևելք-արևմուտք շեշտված ձգվածություն։ Ծածկված է եղել կիսագլանաձև թաղով, առանց թաղակիր կամարների։ Խորանը ինչպես հատակագծում, այնպես էլ գմբեթարդի մասում պայտաձև է։ Պահպանված տվյալներից երևում է, որ սյունասրահը նախապես ունեցել է կամարակապ երեք բացվածք, փայտաշեն միաթեք ծածկ և արևելյան կողմում ավարտվել է բաց խորանով։ Կամարները հենվել են պարզ խոյակներով պսակված, ուղղանկյուն կտրվածքի սյուների վրա։ Հետագայում` հավանաբար XII-XIII դդ. սյունասրահը ենթարկվել է վերակառուցման. մեծացվել է նրա բարձրությունը, փակվել է արևելյան կամարի բացվածքը, ավելացվել է լայնական պատ` բաց խորանը ներառելով քառակուսի հատակագծով սենյակի մեջ։ Հուշարձանն ունի ժամանակին բնորոշ ճարտարապետական զուսպ ձև, գեղարվեստական արտահայտչամիջոցների ժլատ կիրառություն։ Կառուցված է տեղական մուգ կապտավուն բազալտի մաքրատաշ ոչ խոշոր քարերով։ Կամարները, ինչպես նաև սրահի վերակառուցված մասերն դեղնականաչավուն ֆելզիտից են։
Ավանդազրույց
խմբագրելԸստ ավանդության` եկեղեցին Ծաղկավանք անունն ստացել է մանկական ծաղիկ հիվանդությունը բուժելու զորության համար։ Կառույցի երկրորդ` Ծիրանավոր անունն էլ կապված է ծիրանազգեստ Մարիամի պաշտամունքի հետ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Օձունի վանք
- ↑ Շախկյան Գ., Լոռիի պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986
- ↑ Այս ավանդազրույցը տարածվել է գյուղի բնակիչների զրույցներից։