Ծնկային հոդ (լատին․՝ articulatio genus), մարդու մարմնի ամենախոշոր հոդը։ Կազմությանը մասնակցում են ազդրոսկրի ստորին ծայրն իր աճառածածկ հոդամակերեսով, ոլոքի դրսային և միջային կոճերը՝ աճառածածկ գոգ հոդամակերեսներով, և ծնկոսկրը՝ իր հոդամակերեսով։ Ծնկային հոդի հոդաշապիկը բավական պիրկ է, նրա ձուսպաթաղանթային շերտն առաջացնում է տարբեր չափերի բազմաթիվ ծալքեր, որոնք մեծացնում են մակերևույթը։ Հոդն ամրացնում են միջային և դրսային համակողմնային ու ծնկոսկրի սեփական, ինչպես նաև ներհոդային առաջային ու ետին խաչաձև կապանները։ Վերջիններս նաև սահմանափակում են հոդի շարժումների ծավալը։ Ծնկային հոդում կատարվում է ծալում և տարածում, իսկ նրա ծալված վիճակում սրունքը կատարում է ներս և դուրս պտույտներ։

Ծնկային հոդ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասfree lower limb segment?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էlower limb? և knee joint?
Կազմված էneural network of knee?, knee joint?, superficial fascia of knee? և posterior part of knee?
Անատոմիական տեղայնացումlower limb?
MeSHA01.378.610.450
Foundational Model of Anatomy24974
Terminologia Anatomica 98A01.1.00.036
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Grosses vollständiges Universal-Lexicon Aller Wissenschafften und Künste?, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և 1911 Encyclopædia Britannica
 Knee Վիքիպահեստում
Ծնկահոդը կողքից
Ծնկահոդը հետևից

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 132  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկային հոդ» հոդվածին։