Ծովային աստղեր (լատին․՝ Asteroidea, հուն․՝ ἀστήρ՝աստղ), փշամորթներիտիպին պատկանող կենդանիներ։ Ապրում են ծովերի հատակին։ Նրանք սեփական թաքստոցները պատրաստում են իրենց շուրջ գտնվող բույսերից և այլ գոյացություններից։ Իրենց ամուր չանչերով նրանք կտրատում են կենդանի սպունգներ և ջրիմուռի տերևներ ու տնկում իրենց մեջքին՝ սեփական մարմնի վրա ստեղծելով «այգի»։ Երբ ջրիմուռը մահանում է, նրանք այն փոխարինում են թարմով։ Դասը ներառում է գրեթե 1600 ժամանակակից տեսակներ[1]։
Ծովաստղերը գիշատիչ են և սնվում են հիմնականում փափկամարմիններով։ Երբ ծովաստղը հանդիպում է ոստրեի կամ այլ երկփեղկ փափկամարմնի, բռնում է փափկամարմնի խեցին իր խողովակավոր ոտքով և իր բերանը դնում զոհի խեցու երկու փեղկերի նեղ բացվածքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 138)։