«Ծովի լռությունը» (ֆր.՝ «Le Silence de la mer»), ֆրանսիացի գրող Ժան Մարսել Բրյուլերի վեպը, որ նա տպագրել է «Վերկոր» կեղծանունով։ Գերմանացիների կողմից օկուպացված Փարիզում գաղտնի հրատարակված վեպն արագ դարձել է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրության խորհրդանիշը, որում դիմադրությունն այլաբանորեն ներկայացվել է որպես ծովի լռություն, որի մակերևույթի տակ փոթորկում են թաքնված զգացմունքներն ու մտքերը։ Վեպը երեք անգամ էկրանավորվել է։

Ծովի լռությունը
ֆր.՝ Le Silence de la mer
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ և պատմվածք
ՀեղինակՎերկոր
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՀրատարակչությունLes Éditions de Minuit?
Հրատարակվել էփետրվար 1942

Սյուժե

խմբագրել

Գրքում Վերկորը պատմում է Անդրեի և նրա զարմուհու՝ Ժաննայի դիմադրությունն ընդդեմ գերմանական օկուպանտների։ Նրանց մոտ բնակություն է հաստատում մտավորական գերմանացի սպա Վերներ ֆոն Էբրենակը, որ նախկին կոմպոզիտոր է։ Ժաննան ու Անդրեն ոչ մի կերպ չեն կարող ազդել նրա ներկայության վրա։ Այդ պատճառով տանտերերը բողոքում են միակ մատչելի ձևով՝ լռությամբ։ Վերները երազում է ֆրանսիացի և գերմանացի ժողովուրդների միջև եղբայրության հաստատման մասին։ Նա հիասթափվում է, երբ հասկանում է, որ գերմանական բանակն ստեղծվել է ոչ թե խաղաղության, այլ ավերածությունների համար։ Այնուհետև նա որոշում է լքել Ֆրանսիան և տեղափոխվել Արևելյան ճակատ։

Էկրանավորում

խմբագրել

Առաջին անգամ վեպն էկրանավորվել է պատերազմից հետո՝ 1947 թվականին (վարձույթի է հանվել 1949 թվականին) ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի կողմից, ընդ որում՝ Վերկորն սկզբում հրաժարվել է ռեժիսորին տրամադրել կինոնկարի նկարահանման իրավունքը։ «Ծովի լռությունը» ֆիլմը Մելվիլի կողմից նկարահանվել է առանց արհմիության աջակցության, նրա կենսագիր Ռյուի Նոգեյրայի արտահայտությամբ՝ «այն ժամանակվա արտադրական համակարգից բացարձակապես դուրս» 27 օրում, իսկ նկարահանումներն անցկացվել են գրողի տանը[1]։

Երկրորդ էկրանավորումը թողարկվել է Գերմանիայում 1954 թվականին։

Երրորդ՝ բելգիա-ֆրանսիական ֆիլմը, որը հիմնված է Վերկորի վեպի վրա, նկարահանվել է 2004 թվականի ապրիլի 1-28-ը Տուսոնում ռեժիսոր Պիեռ Բուտրոնի կողմից։ Այս ֆիլմը 2004 թվականին Սեն Տրոպեի ֆանտաստիկայի փառատոնում ստացել է երեք մրցանակ.

  • Լավագույն հեռուստատեսային ֆիլմ
  • Լավագույն դերասանուհի (Ժյուլի Դելարմ)
  • Լավագույն երաժշտություն (Անժելիկ և Ժան Կլոդ Նախոններ)։

Դերասաններ

խմբագրել
  • Ժյուլի Դելարմ (Ժաննա Լարոզիերա)
  • Գալաբրյու (Անդրե Լառոզիեր)
  • Թոմա Ժուանե (Վերներ ֆոն Էբրենակ)
  • Մարի Բյունել (Մարի)
  • Տիմոտի Ֆերան (Պիեռ)

Հայերեն հրատարակումներ

խմբագրել

Վերկորի՝ «Ծովի լռությունը» վեպը լույս է տեսել 1961 թվականին, Երևան, «Հայպետհրատ», 76 էջ, (ֆրանսերենից թարգմանությունը Արմիկ Չիլինգարյանի)։ «Ծովի լռությունը» վեպից բացի գրքում զետեղված են նաև «Անզորություն» և «Վերդենի տպարանը» պատմվածքները։ Գրքի կազմը նկարազարդել է գրաֆիկ, գեղանկարիչ Խաչատուր Գյուլամիրյանը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ногейра Р. Молчание моря // Разговоры с Мельвиллем. Перевод с французского Сергея Козина. — М.: Роузбад Интерэктив, 2014. — С. 37—58. — 256 с. — ISBN 978-5-905712-06-7

Գրականություն

խմբագրել
  • Веркор. Молчание моря. Люди или животные?. Сильва. Плот Медузы. Избранное: Сборник / Сост. С. Великовского; предисл. Т. Балашовой. — М.: Радуга, 1990. — 556 с. ISBN 5-05-002521-4.
  • Бегбедер Ф. Лучшие книги ХХ века. Последняя опись перед распродажей. — М.: FreeFly, 2005. — 192 с.

Արտաքին հղումններ

խմբագրել