Ծովոսպ
Ծովոսպ | |
Ծովոսպ | |
Դասակարգում | |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Polypodiidae |
Կարգ | Salviniales |
Ընտանիք | Սալվինազգիներ (Salviniaceae) |
Ցեղ | Ծովոսպ (Salvinia) |
Տեսակ | Ծովոսպ (S. molesta) |
Միջազգային անվանում | |
Salvinia molesta |
Ծովոսպ (լատին․՝ Salvinia), ծովոսպազգիների ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ծովոսպ լողացող։
Արեալ
խմբագրելՀանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռնային լճերում ու լճակներում (պարզ, ժանգոտ տզրուկի) և այլն։ Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Բույսը կոչվում է«Սալվինիա»՝ ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը թելանման է, երկար 10 սմ։ Ծովոսպիի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ. դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան երեք շարք տերևներ։ Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքներ նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա՝ գորշ մազիկներ։ Ջրասույզ տերևները (երրորդ շարքը) գորշ են՝ կտրտված 8-12 թելանման մասերի որոնք միաժամանակ և՝ արմատների, և հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում։ Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը խոշոր սպորանգիումներ։
Նշանակություն
խմբագրելԾովոսպը նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսաբանական ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար։ Ծովոսպով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի բնաշխարհ, ՀՀՀ, Երևան, 2006, էջ 264
Արտաքին հղումներ
խմբագրել- US Geological Survey: Giant Salvinia Արխիվացված 2005-08-17 Wayback Machine
- Wildland Invasive Species Team – Weed alert Արխիվացված 2008-12-06 Wayback Machine
- Identification and Management of Giant Salvinia (Salvinia molesta)
- Texas campaign to prevent spread: Hello Giant Salvinia, Goodbye Texas Lakes Արխիվացված 2012-12-24 archive.today
- Species Profile- Giant Salvinia (Salvinia molesta) Արխիվացված 2015-09-26 Wayback Machine,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոսպ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոսպ» հոդվածին։ |