ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002 (ընտրական մրցաշար)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ և գործող չեմպիոն Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան, ինչպես նաև այլ կոնֆեդերացիաներից մրցաշարին հրավիրված հավաքականները՝ Էկվադորը և Հարավային Կորեան։ Կենտրոնամերիկյան զոնայում երեք ուղեգրեր խաղարկվեցին UNCAF-ի ազգերի գավաթի 2001 թ. խաղարկության արդյունքներով, իսկ մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ ընտրական անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։ Կարիբյան զոնայում երեք ուղեգրեր խաղարկվեցին կարիբյան գավաթի 2001 թ. խաղարկության արդյունքներով, իսկ մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրած թիմը նույնպես ստացավ ընտրական անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
UNCAF-ի ազգերի գավաթ 2001
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Գվատեմալա | 5 | 2 | 3 | 0 | 9 | 5 | +4 | 9 |
2 | Կոստա Ռիկա | 5 | 2 | 2 | 1 | 8 | 5 | +3 | 8 |
3 | Սալվադոր | 6 | 2 | 4 | 0 | 8 | 4 | +4 | 10 |
4 | Պանամա | 6 | 2 | 1 | 3 | 12 | 9 | +3 | 5 |
5-7 | Հոնդուրաս | 3 | 1 | 1 | 1 | 12 | 5 | +7 | 4 |
Բելիզ | 2 | 0 | 1 | 1 | 3 | 7 | -4 | 1 | |
Նիկարագուա | 3 | 0 | 0 | 3 | 2 | 19 | -17 | 0 |
Մրցաշարի արդյունքներով Գվատեմալան, Կոստա Ռիկան և Սալվադորը ձեռք բերեցին 2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Պանաման ընդգրկվեց անցումային զույգում։
Կարիբյան գավաթ 2001
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Տրինիդադ և Տոբագո | 5 | 4 | 0 | 1 | 13 | 3 | +10 | 12 |
2 | Հայիթի | 5 | 2 | 2 | 1 | 13 | 6 | +7 | 8 |
3 | Մարտինիկա | 5 | 3 | 0 | 2 | 6 | 8 | -2 | 9 |
4 | Կուբա | 5 | 1 | 2 | 2 | 5 | 7 | -2 | 5 |
5-8 | Ճամայկա | 3 | 2 | 0 | 1 | 4 | 3 | +1 | 6 |
Սենտ Քիթս և Նևիս | 3 | 1 | 1 | 1 | 7 | 8 | -1 | 4 | |
Սուրինամ | 3 | 0 | 1 | 2 | 4 | 9 | -5 | 1 | |
Բարբադոս | 3 | 0 | 0 | 3 | 2 | 10 | -8 | 0 |
Մրցաշարի արդյունքներով Տրինիդադ և Տոբագոն, Հայիթին և Մարտինիկան ձեռք բերեցին 2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Կուբան ընդգրկվեց անցումային զույգում։
Անցումային հանդիպումներ
խմբագրել29 հուլիսի 2001 |
Պանամա | 0 : 0 | Կուբա | Պանամա, Պանամա |
---|---|---|---|---|
5 օգոստոսի 2001 |
Կուբա | 1 : 0 | Պանամա | Հավանա, Կուբա |
---|---|---|---|---|
Կուբան ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Նայիր նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- 2001 թ. UNCAF-ի ազգերի գավաթը ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք(չաշխատող հղում), RSSSF-ի արխիվ (անգլ.)
- 2001 թ. կարիբյան գավաթը ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2013-08-28 Wayback Machine, RSSSF-ի արխիվ (անգլ.)
- 2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ընտրական և եզրափակիչ մրցաշարերը terra.com (անգլ.)