Կադեր Խան
Կադեր Խան (ուրդու՝ قادر خان, հոկտեմբերի 22, 1930, Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն - դեկտեմբերի 31, 2018, Տորոնտո, Կանադա), հնդիկ դերասան և սցենարիստ։ Որպես դերասան խաղացել է ավելի քան 300 ֆիլմում` սկսելով 1973 թվականի «Քար սրտին» ֆիլմով։ Որպես սցենարիստ 200 կինոժապավենի համար գրել է երկխոսություններ։ Տարբեր կատեգորիաներում աչքի է ընկել Filmfare Awards երեք մրցանակով։
Կադեր Խան անգլ.՝ Kader Khan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1930 |
Ծննդավայր | Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2018 (88 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | Հիլլի հյուսիսարևելյան համալսարան և Օսմանիա համալսարան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Երեխա(ներ) | Sarfaraz Khan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԽանը ծնվել և մեծացել է Կամանտիպուրում և հետագայում օգտագործել է իր փորձը սցենարներ[1], իսկ ավելի ուշ՝ պիեսներ[2] գրելու համար։
Որպես երկխոսության հեղինակ դեբյուտել է «Jawani Diwani» (1972) ֆիլմում, որը գրել է չորս ժամվա ընթացքում Ռեմեշ Բեխլիի՝ Rose Movies-ի պրոդյուսերի խնդրանքով։ Այդ աշխատանքի համար նա ստացել է 1500 ռուփի, իսկ արդեն «Khel Khel Mein» ֆիլմի երկխոսության համար 10 հազար[3]։ Հաջորդ տարում գրել է այն ժամանակվա երկու հայտնի կինոռեժիսորներ Մանմոհանա Դեսայի և Պրակաշ Մեհրի համար «Հավերժական սիրո պատմություն» (1977), «Ամար, Աքբար, Էնթոնի» (1977), «Բեռնակիրը» (1983) և «Գանգա, Ջամնա, Սարասվատի» (1988), ինչպես նաև «Ճակատագրի տիրակալը» (1978), «Որբը» (1981) և «Հարբեցողը» (1984) ֆիլմերի սցենարները։ Նաև աշխատել է հարավային Հնդկաստանի պրոդյուսերական տների և այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կ. Ռագհավենդրա Ռաոն, Կ. Բապայան, Դասարի Նարայան Ռաոն, Դ. Ռամանայդուն՝ ստեղծելով սցենարներ և երկխոսություններ այնպիսի հինդի ֆիլմերի ռեմեյքերի համար, ինչպիսիք են «Himmatwala» (1983), «Դատավոր Չոուդհուրի» (1983), «Mawaali» (1983), «Tohfa» (1984), «Haisiyat» (1984), «Naya Kadam» (1984), «Singhasan» (1986): Ընդ որում, նա ոչ միայն բնօրինակ ֆիլմերը թարգմանել է հինդի լեզվով, այլև դրանցում մտցրել է նոր միջավայր, մշակույթ, համատեքստ և հյուսիսի լեզու[1]։
Որպես դերասան Խանը Ռադջեշ Կհաննայի հետ դեբյուտել է «Քար սրտին» (1973) դրամայում՝ խաղալով դատախազի օգնականի ոչ շատ մեծ դերը։ 1990-ական թվականներին Գավինդայի հետ ստեղծել է հիանալի կատակերգական զույգ «Հերոս № 1» (1997) կամ «Փեսացու Ռաջա» (1998) ֆիլմում[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի |
Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|
1971 | ֆ | Fajr Al Islam | Պատմող |
1973 | ֆ | Daag | Prosecuting Attorney |
1996 | ֆ | Sapoot | Mr. Singhania |
1996 | ֆ | Chhote Sarkar | Jagmohan / ACP Chandra Bedi |
1996 | ֆ | Ek Tha Raja | Lalchand Dogra |
1996 | ֆ | Bhishma | Jaunpuri |
1996 | ֆ | Aatank | D'Costa |
1997 | ֆ | Allah Meharban To Gadha Pehalwan | Havaldaar Imaandar Singh |
1997 | ֆ | Judaai | Kaajal's Father |
1997 | ֆ | Judwaa | Sharma Ji |
1997 | ֆ | Hero No. 1 | Dhanraj Malhotra |
1997 | ֆ | Banarasi Babu | Mr. Chaubey |
2005 | ֆ | Khullam Khulla Pyaar Karen | Goverdhan |
2005 | ֆ | Koi Mere Dil Mein Hai | Vikram Malhotra |
2006 | ֆ | Family | Kalim Khan |
2006 | ֆ | Jigyaasa | Nand Kishore |
2006 | ֆ | Umar | Iqbal Khan |
2007 | ֆ | Undertrial | Advocate Ravi Vishnoi |
2007 | ֆ | Old Iss Gold | Jayprakash Mital |
2007 | ֆ | Jahan Jaaeyega Hamen Paaeyega | Kiran's Dad |
2008 | ֆ | Mehbooba | Advocate Sahid |
2008 | ֆ | Deshdrohi | Abdul - Fruit vendor |
2013 | ֆ | Desh Pardesh | Dada |
2013 | ֆ | Deewana Main Deewana | Basant's Dad |
2014 | ֆ | Dil Bhi Khaali Jeb Bhi Khaali | Police Officer |
2014 | ֆ | Ungli | Suneel Kumar |
2015 | ֆ | Tevar | ոստիկանական սպա |
2015 | ֆ | Lateef | Police Commissioner |
2015 | ֆ | Hogaya Dimaagh Ka Dahi | Ishwar Singh Chauhan |
2016 | ֆ | Aman Ke Farishtey | Colonel Ranjeet |
2017 | ֆ | Masti Nahi Sasti | Uncle |
2019 | ֆ | Rangeela Raja | իր դերում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Namrata Joshi (2019 թ․ հունվարի 1). «Veteran actor-writer Kader Khan passes away at 81». The Hindu (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Sunil Kant Munjal, SK Rai Kader Khan and Theatre // All the World is a Stage: The Story of How the LSS Invigorated Ludhiana's Art and Culture. — Notion Press, 2016. — P. 44-47. — 130 p.
- ↑ Patcy N (2019 թ․ հունվարի 1). «The Kader Khan interview you must read». Rediff.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադեր Խան» հոդվածին։ |