Կադկինին բոլորը գիտեն
«Կադկինին բոլորը գիտեն» (ռուս.՝ «Кадкина всякий знает»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1976 թվականին[1][2]։
Կադկինին բոլորը գիտեն ռուս.՝ Кадкина всякий знает | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և կինոպատում |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նատալյա Տրոշչենկո և Անատոլի Վեխոտկո |
Սցենարի հեղինակ | Անատոլի Վեխոտկո և Նատալյա Տրոշչենկո |
Դերակատարներ | Գեորգի Բուրկով, Լյուդմիլա Զայցևա, Մայա Բուլգակովա և Բորիս Նովիկով |
Օպերատոր | Ալեքսանդր Չեչուլին |
Երաժշտություն | Իգոր Ցվետկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 79 րոպե |
Սյուժե
խմբագրելՊատերազմից տուն վերադարձող զինվոր Կուզմա Կադկինը (Գեորգի Բուրկով) գնացքում պատմում է, թե որքան լավ է ապրել պատերազմից առաջ, և որ այդ շրջանում բոլորը գիտեն իրեն։ Պատահական ուղեկիցը՝ մի երիտասարդ մայրը, Կադկինի մոտ թողնում է իր երեխային՝ մեկուկես տարեկան տղային, որպեսզի գնա նրա համար ջուր բերելու, սակայն չի հասցնում բարձրանալ գնացք։ Կուզման ստիպված երեխային տանում է իր տուն։ Կադկինի կնքահայրը (Բորիս Նովիկով) ենթադրում է, որ դա նրա երեխան է և բարձրաձայն արտահայտում է իր այդ միտքը։ Կուզման փորձում է բացատրել, թե որտեղ է վերցրել երեխային, բայց ոչ ոք նրան չի հավատում՝ ոչ համագյուղացիները, ոչ իր երեխաները, ոչ էլ կինը։ Խոսել սկսող երեխան նրան պատահմամբ անվանում է «հայրիկ», ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Կադկինը փորձում է ինտեգրվել խաղաղ կյանքին, ինչը դժվարությամբ է ստացվում․ դրան խանգարում ենավերածությունները, հետպատերազմյան սովը, կնոջ սառ վերաբերմունքն իր նկատմամբ, գյուղում տարածվող բամբասանքները։ Հիվանդացած երեխային հիվանդանոց տանելուց հետո, երբ անհրաժեշտություն է առաջանում գրանցել երեպային, նրանք ստիպված են լինում շտապ «որդեգրել» տղային։ Ֆիլմի վերջում հիվանդանոցից վերադարձած Կադկինին ու նրա կնոջը դիմավորում է երեխայի կորած մայրը։
Դերերում
խմբագրել- Գեորգի Բուրկով – Կուզմա Կադկին
- Լյուդմիլա Զայցևա – Պելագեա Կադկինա
- Մայա Բուլգակովա – Նյուրկա, այրի, Պելագեայի ընկերուհի
- Բորիս Նովիկով – կնքահայր
- Յուրի Դուբրովին – Մատվեյ, կոլտնտեսության նախագահ
- Ելենա Ֆետիսենկո – տղայի մայրը
- Իվան Շարին – ծերունի
- Ստեպան Կռիլով – ուղեկցող
- Վարվառա Կարգաշևա – Վալերյանա
- Ռոման Մադյանով – Դմիտրի, Կադկինների որդին
- Վադիմ Մադյանով – Կոլկա (լուսագրերում նշված չէ)
- Վալերի Բիչենկով – հարմոնահար
- Լյուբով Տիշչենկո – կին կայարանում
- Լյուդմիլա Օմելչենկո – էպիզոդ
- Վիկտոր Պերեվալով – էպիզոդ
- Վլադիմիր Յուրիև – թխահեր տղա
- Միխայիլ Սեմյոնով – շիկահեր տղա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Պավել Վասիլև, Անատոլի Վեխոտկո, Նատալյա Տրոշչենկո
- Ռեժիսոր՝ Նատալյա Տրոշչենկո, Անատոլի Վեխոտկո
- Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
- Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
- Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
- Ձայն՝ Գրիգորի Էլբերտ, Նատալյա Ավանեսովա
- Մոնտաժող՝ Աննա Բաբուշկինա
- Տնօրեն՝ Կամիլ Բայգիլդին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կադկինին բոլորը գիտեն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Կադկինին բոլորը գիտեն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կադկինին բոլորը գիտեն» ֆիլմը Արխիվացված 2019-08-08 Wayback Machine tvkultura.ru կայքում