Կադմոս (առասպելական հերոս)

Կադմոս (հին հունարեն՝ Κάδμος), հին հունական առասպելական հերոս[7]։ Փյունիկիայի Սիդոն քաղաքի Ագենովրոս[8] թագավորի որդին, Կիլիկոսի, Փյունիկսի և Եվրոպայի եղբայրը։

Կադմոս
Կադմոս (առասպելական հերոս)
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և legendary founder?
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանհելլենիստական
ՀայրԱգենոր[1][2][3]
ՄայրՏելեֆասսա[1]
Քույր/ԵղբայրԿիլիկոս[1][4], Եվրոպա[1], Ֆենիքս և Էլեկտրա
ԱմուսինՀարմոնիա[3]
ԶավակներՊոլիդորուս[5], Սեմելե, Ինո[1], Ագավա (Կադմոսի դուստր), Իլիրիոս և Ավտոնոե
Թաղման վայրHeroon of Cadmos son of Agenor in Sparta?[6]
 Cadmus Վիքիպահեստում


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կադմոս (այլ կիրառումներ)

Առասպելաբանություն

խմբագրել
 
Կադմոսը և Վիշապ հրեշը

Փյունիկյան արքա Ագենորի (կամ Ագրիոպի[9]), Եվրոպայի, Կիլիկիայի, ֆենիքսի եղբայրը։ Օգնել է աստվածներին մարտնչել Տիփոնի դեմ[10]։ Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային,Ագենորը որդիներին ուղարկել է նրան փնտրելու՝ պահանջելով առանց նրա չվերադառնալ։ Քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են Փյունիկիայի և Կիլիկիայի թագավորությունները։ Սակայն Դելփյան պատգամախոս Ապոլոնը Կադմոսին կոչ է անում չանհանգստանալ Եվրոպայի համար[11]։ Եվ Կադմոսը, Դելփիքի պատգամախոսի հրամանով, գնացել է Բեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկել է Թեբե քաղաքը։ Արեսի որդու սպանության համար Կադմոսը ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թագավոր։ Զևսը Կադմոսին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ։ Ծերության տարիներին Կադմոսն և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարանափոխվելով վիշապների։ Կադմոսի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան։

Ըստ մեկ այլ առասպելի, Կադմոսի որդի Ակտեոնը համարձակվել է խախտել որսորդության ու կենդանիների դիցուհի Արտեմիսի անդորրը, ինչի համար սպանվել է[12]։

Հունական առասպելը Կադմոսին են վերագրում այբուբենի ստեղծումը[13]։ Արևելքից Հունաստան նավարկելիս նա կանգ է առել Սանտորին կղզում և թողել այդտեղ իր մի քանի ուղեկիցներին։ Հետագայում այս կղզի է գալիս Թերասը, ում պատվին և կոչվել է կղզին։ Հենց այստեղ՝ Թերասում էլ գտնվել է ամենահին (Ք․ա․ XVIII) հունական գրերը։ Կադմոսի պատվին կոչվել են քիմիական կադմիում տարրը և Յուպիտերի արբանյակի Կադմուս գիծը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Cadmus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 228—229.
  2. Любкер Ф. Agenor (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 45—46.
  3. 3,0 3,1 А. Щ. Кадм (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 877—878.
  4. Любкер Ф. Cilix (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 286.
  5. Любкер Ф. Polydorus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1076.
  6. Παυσανίας 3.15.8 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  7. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.607, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.264-265
  8. Геродот. История IV 147; Софокл. Царь Эдип 267; Еврипид. Финикиянки 5; Вакхилид. Эпиникии XIX 46; Аполлоний Родосский. Аргонавтика III 1182
  9. Аполлодор. Мифологическая библиотека. Книга III
  10. Нонн. Деяния Диониса I 508—535
  11. Аполлодор. Мифологическая библиотека. Книга III
  12. Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները (I), Երևան, «Սովետական գրող», 1979 — 43, էջեր 43 — 589 էջ. — 20000 հատ։
  13. Широков О.С. История греческого языка. М., 1983, с.18.

Գրականություն

խմբագրել
  • Vian, F. Les origines de Thébes: Cadmos et les Spartes. Paris, 1963.
  • Janakieva, S. Lе Mythe de Cadmos et l’aire ethnolinguistique paleobalkanique. — Thracia, 11, 1995. Studia in honorem Alexandri Fol.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադմոս (առասպելական հերոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 154