Կազբեկ
Կազբեկ (վրաց.՝ მყინვარწვერი՝ սառցային, օսերեն՝ Сæна՝ սպիտակ լեռ, ռուս.՝ Казбек), լեռնագագաթ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։
Կազբեկ | |
---|---|
վրաց.՝ მყინვარწვერი, օսերեն՝ Сæна | |
Տեսակ | լեռ, ստրատոհրաբուխ և քնած հրաբուխ |
Երկիր | Վրաստան |
Տեղադրություն | Ռուսաստան, Վրաստան[1] |
Նյութ | Տրախիտ |
Լեռնային համակարգ | Կովկասյան լեռներ |
Ձևավորում | 805 մլն. տարի |
Վերջին ժայթքում | մ. թ. ա. 650 թվական ± 50 տարի |
Բարձրություն (ԲԾՄ) | 5033,8 մ |
Առաջին վերելք | 1868 թվական՝ Դուգլաս Ֆրեշֆիլդ, Ադոլֆուս Վարբուրթոն Մուր, Ֆրանսուա Դևուասու |
Սմիթսոնիան կոդ | 214020 |
Պատկերներ Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելԱնվանումը տվել են ռուսները 19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի աշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ[2]։
Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։
Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ
խմբագրելԿազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա[3]։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ2 է։ Դերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերեվութաբանական կայան։ Զարգացած է տուրիզմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sakartvelos Geograpiuli Atlasi (Atlas van Georgië). p. 56: Gia K'archkhadzis Gamomtsemloba, Tbilisi. 2006. ISBN 99940-34-50-2.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Հրաբխի էջը Global Volcanism Program ծրագրում։ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազբեկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 156)։ |