Կալամատա (հուն․՝ Καλαμάτα), քաղաք Հունաստանում , գտնվում է Պելոպոնեսի հարավ արևմուտքում։ Ունի 69849 բնակչություն։ Աթենքից գտնվում է 225 կմ հեռավորության վրա։ Քաղաքում գերիշխում է միջերկրածովյան կլիման՝ տաք և մեղմ ձմեռներով։

Բնակավայր
Կալամատա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքMunicipality of Kalamata? և Commune of Kalamata?
Մակերես253,20 կմ²
ԲԾՄ21 մետր
Բնակչություն57 706 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2721
Փոստային դասիչ241 **
Պաշտոնական կայքkalamata.gr
Կալամատա (Հունաստան)##
Կալամատա (Հունաստան)

Պատմություն

խմբագրել

Կալամատայի պատմությունը կորել է դարերի խորքում։ Քաղաքի անունը հնում եղել է Բյուզանդական վանք՝ Παναγία την Καλομάτα, սակայն մի նամակի մեջ սխալմամբ օմիկրոն տառի փոխարեն գրել են ալֆա և ստացվել է ժամանակակից քաղաքի անունը։

Կալամատան կարևոր քաղաք էր Հին Հունաստանում։ Երբ սկսվում է ամրոցի շինարարությունը, սկսվում է նաև քաղաքի տնտեսական բարգավաճումը։

1459 թվականին քաղաքը գտնվում էր Վենետիկի իշխանության տակ։ 1715 թվականին հանձնվել է թուրքերին։

1821 թվականին քաղաքը գրավեց հունական աշխարհազորը։ 1821 թվականի մարտի 23-ը կարևոր ամսաթիվ է քաղաքի պատմության մեջ։ Այդ օրը քաղաքը ազատագրեց հույն զավթիչներից Կոլոկոտրոնիսը (Κολοκοτρώνης), Մաբրոմիխալիսը (Μαυρομιχάλης),Պապաֆլեսասը (Παπαφλέσσας) և Նիկիտարասը (Νικηταράς) Քաղաք են մտել իբրր ազատարարներ։

19-րդ դարի վերջում քաղաքը տնտեսապես բարգավաճում է , սակայն 1920-ական թվականներին սկսում է անկում ապրել շարունակվելով մինչ օրս։

1986 թվականին քաղաքում երկու հզոր երկրաշարժ է եղել, որը խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր։ Այնուամենայնիվ քաղաքը կրկին կառուցվել է։

Կալամագա, հունական քաղաք է Մեսինիայում, Նեդան գետի վրա։ Ունի 7609 բնակչություն։ 13-րդ դարում հզոր ամրոցը ձեռքից ձեռք է անցել։ 1821 թվականին ապստամբությունից ազատագրված առաջին քաղաքներից մեկը 1825 թվականին ավերվել է թուրքերի կողմից, բայց նորից վերականգնվել է[1]։

Քաղաքն այսօր

խմբագրել
 
Ամրոցի տեսքը

Կալամատան մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Վարչական, տնտեսական և արևտրային կարևոր կենտրոն է, այն Պելոպոնես տարածաշրջանի մայրաքաղաքն է, ուր բացվել են մի քանի համալսարաններ, կան նաև սպորտային կառույցներ, ժամանակակից հիվանդանոց։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Առաքելական եկեղեցի

Կալամատան մի քաղաք է, որտեղ կարելի է գտնել հետաքրքիր և կարևոր տեսարժան վայրեր՝ Սուրբ առաքելական եկեղեցին, որը քաղաքի խորհրդանիշն է, բյուզանդական եկեղեցու 10-րդ դարի փոքր Ամրոցը։ Կա նաև երկաթուղային այգի, այնտեղ է գտնվում երկաթուղային թանգարանը, որը Հունաստանում ամենամեծն է։ Բենակի թանգարանի հավաքածուն ներառում է հունական արվեստի գործեր՝ նախապատմական ժամանակներից մինչև նոր ժամանակներ։ Կալամատայի զինվորական թանգարանում ներկայացված են հույների տարբեր ժամանակաշրջանի զենքերի և ռազմական տեխնիկաների բազմաթիվ նմուշներ։ Ժողովրդական գրադարանը աշխատում է 1962 թվականից և պարունակում է ավելի քան 80000 գրքի օրինակ, 50000-ից ավելի թերթի օրինակ։

Տնտեսություն

խմբագրել
 
Կալամատայի ձիթապտուղը

Կալամատան հանդիսանում է Պելոպոնեսի կարևոր ֆինանսական կենտրոնը։ Տարածաշրջանում աճեցնում են թուզ և բանջարեղեն, արտադրում են չամիչ։

Տրանսպորտ

խմբագրել
 
Երկաթուղային կայարան

Կալամատան կապված է Տրիպոլի և Աթեքի հետ։ Զգալիորեն բարելավվել է ճանապարհների որակը։ Արևմուտքից կապված է Պիրգոսի և Պատրասի հետ։ Կալամատայում կա օդակայան։

Մշակույթ

խմբագրել

Քաղաքում կա կոնսերվատորիա, պարի դպրոց։ Կան շատ արվեստագետներ, որոնք հայտնի են ոչ միայն Կալամատայում, այլ նաև ամբողջ Հունաստանում։ Մշակութային ոլորտում ակտիվորեն զարգանում է արտասահմանյան երկրների հետ համագործակցությունը։ Քաղաքում անցկացվում է պարի միջազգային փառատոն։

Քաղաքում կա ֆուտբոլային ակումբ Կալամատա անունով, ինչպես նաև Ազգային մարզադաշտ։ Գործում է «Τέντα» վարժարան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Каламата, греческий город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալամատա» հոդվածին։