Կալենց թանգարան
Կալենց թանգարան, բացվել է 2010 թվականի ապրիլի 27-ին՝ Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ։
Կալենց թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Կալենցի փողոց 18, Երևան, Հայաստան |
Հիմնադրվել է | ապրիլի 27, 2010 |
Տնօրեն | Լարիսա Կատասանովա |
Կայք | galentz.am |
Պատմություն
խմբագրել«Կալենց» թանգարանը կառուցվել է Արմինե և Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա, թանգարանի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել Արմինե և Հարություն Կալենցների որդու՝ Սարո Կալենցի ջանքերով։ Դեռ 1968 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Հարություն Կալենցի թանգարանի կառուցման վերաբերյալ, ինչը խորհրդային տարիներին այդպես էլ իրականություն չդարձավ։
Հարություն Կալենցի մահվանից հետո ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի ստեղծմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2002 թվականին և ավարտվել 2010 թվականին։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանն ունի երկու հարկ. մեկում ներկայացված է Հարություն Կալենցի, մյուսում՝ Արմինե Կալենցի արվեստը։ Թանգարանում պահվում են Հարություն և Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, գրաֆիկական գործեր, ինչպես նաև արխիվային նյութեր, որոնցից ցուցասրահներում ներկայացված են շուրջ 300-ը։
Միջոցառումներ
խմբագրել«Կալենց» թանգարանի ծրագրերում ընդգրկված են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ուսուցողական և գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում և տարածում[1]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Հարություն Կալենցի 18 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Երևանի «Կալենց» թանգարան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-02-05 Wayback Machine