Կալիումի սուլֆատ

քիմիական միացություն

Կալիումի սուլֆատը ծծմբական թթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը K2SO4 է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2660 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1074 °C։ 100 գ ջրում 20 °C-ում լուծվում է 11, 1 գ կալիումի սուլֆատ, 100 °C-ում՝ 24, 1 գ։ Մտնում է կալիումի բնական աղերի բաղադրության մեջ, օրինակ, շյոնիտի՝ K2SO4 • MgSO4 • 6H2O, որոնցից էլ ստացվում է։

Կալիումի սուլֆատ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալիումի սուլֆատ
Քիմիական բանաձևK₂SO₄
Մոլային զանգված2,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,66 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան1069 °C °C
Եռման ջերմաստիճան1689 °C °C
Բռնկման ջերմաստիճանչի այրվում °C
Մոլյար ջերմատարողություն131,4 °C Ջ/(մոլ•Կ)
Գոյացան էնթալպիա−1437,7 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում(20 °C) 11.1 գ/100մլ

(25 °C) 12 գ/100մլ


(100 °C) 24 գ/100 մլ
Լուծելիությունը մյուս նյութեր-ումթույլ լուծելի գլիցերինում, անլուծելի ացետոնում, սպիրտում, CS2 գ/100 մլ
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածքռոմբիկ
Դասակարգում
CAS համար7778-80-5
PubChem24507, 139063234, 516915
EINECS համար231-915-5
SMILES[O-]S(=O)(=O)[O-].[K+].[K+]
ЕС231-915-5
RTECSTT5900000
ChEBI22915
Թունավորություն
ՄԲ506600
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացումը

խմբագրել

Արդյունաբերության մեջ

խմբագրել

Ստացվում է KCl և տարբեր սուլֆատների միջև փոխանակման ռեակցիաների հետևանքով, ինչի արդյունքում կալիումի սուլֆատը անջանտվում է աղտոտված վիճակում։

2KCl + MgSO4 ⇄ K2SO4 · MgSO4 + MgCl2 K2SO4 · MgSO4 + 2KCl ⇄ 2K2SO4 + MgCl2 2KCl + Na2SO4 ⇄ K2SO4 + 2NaCl 2KCl + CaSO4 · 2H2O ⇄ K2SO4 + CaCl2 + 2H2O 2KCl + FeSO4 ⇄ K2SO4 + FeCl2

Լաբորատորիայում

խմբագրել

Լաբորատոր պայմաններում կալիումի սուլֆատը ստացվում է

  • կալիումի օքսիդից

K2O + H2SO4 → K2SO4 + H2O

  • դուրս մղելով թույլ և անկայուն թթուներից

K2CO3 + H2SO4 → K2SO4 + CO2 ↑ + H2O

  • ալկալիներից և լուծված թթուներից

2KOH + H2SO4 → K2SO4 + 2H2O

  • կալիումի հիդրոսուլֆատից

2KHSO4 + KOH → K2SO4 + H2O

Կիրառություն

խմբագրել

Կիրառվում է պաղլեղներ և պոտաշ ստանալու համար, գյուղատնտեսության մեջ՝ որպես խտացրած կալիումական պարարտանյութ։ Կալիումի սուլֆատը ելանյութ է կալիումի այլ միացություններ ստանալու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի սուլֆատ» հոդվածին։