Կալցիումի կարբիդ

քիմիական միացություն

Կալցիումի կարբիդ, կալցիումի միացությունը ածխածնի հետ։ Քիմիական բանաձևը՝ CaC2։ Տեխնիկայում կիրառվող արժեքավոր կարբիդներից է։

Կալցիումի կարբիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալցիումի կարբիդ
Քիմիական բանաձևCaC₂
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Մոլային զանգված1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,22 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան2300 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքտետրագոնային համակարգ
Դասակարգում
CAS համար75-20-7
PubChem6352
EINECS համար200-848-3
SMILES[C-]#[C-].[Ca+2]
ЕС200-848-3
RTECSEV9400000
ChEBI6112
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արտաքին հատկանիշներ

խմբագրել

Քիմիապես մաքուր կալցիումի կարբիդը անգույն է (տեխնիկականը՝ գորշ սպիտակավունից սև), խտություկը՝ 2200 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2300 °C։ Ջրի հետ փոխազդելիս անջատում է ացետիլեն՝
CaC2 + 2H2O → C2H2+ Ca (OH)2

Առաջացած ջերմությունը (30, 4 կկալ/մոլ) հեռացնելու համար ջուրը վերցվում է ավելցուկով։

Ստացում

խմբագրել

Ստացվում է էլեկտրական վառարաններում (1900-1950 °C)՝ CaO + 3C → CaC2 + CO փոխազդեցությամբ։ Հումք են ծառայում կիրը, կոքսը կամ անտրացիտը։ Կիրառվում է գլխավորապես ացետիլեն, կալցիումի ցիանամիդ ստանալու և ալկալիական մետաղները վերականգնելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալցիումի կարբիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 185