Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 5, 2012 թ.
Պռոշյաններ (Խաղբակյաններ), իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում: Սերել են Արցախի Առանշահիկ նախարարական տոհմից: Վայոց ձորի կողմնակալության կողմնակալ-հրամանատարներ /13-14-րդ դարեր/, իշխանաց-իշխաններ:
Տոհմի անմիջական նախնի Խաղբակ Ա-ն սերել է Ներքին Խաչենի տեր Վախթանգյաններից և հիշվել է 10-րդ դարերի վավերագրերում: Խաղբակ Ա-ի, նրա որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ-ի և հաջորդների օրոք տոհմը հողային տիրույթներ ուներ Ներքին խաչենի Մեծառանք գավառում, նրանք կալվածքներ ուներին նաև Խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում և Սյունիքում: 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին` 1201/1203 թթ-ին, տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ-թուրքերի դեմ Զաքարյանների մղած ազատագրական մարտերին: Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրել է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի` Բջնիի, Դվինի, Վայոց ձորի համար մղված ճակատամարտերում աչքի են ընկել Խաղբակ Բ-ի որդի Վասակ Ա Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, նրա որդիներ Պապաք Ա-ն, Մկդեմը, Պռոշ-Հասանը: Վերջինս 1228 թ-ին ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը:
Մոնղոլների տիրապետության օրոք բազմաթիվ քաջագործությունների համար նրան իր տաղերում գովերգել է 13-րդ դարի բանաստեղծ, իր տոհմակից Խաչատուր Կեչառեցին շարունակել...