Կաղնի ոսկեգույն
Կաղնի ոսկեգույն | |
Կաղնի ոսկեգույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Հաճարազգիներ (Fagaceae) |
Ցեղ | Կաղնի (Quercus) |
Տեսակ | Կաղնի ոսկեգույն (Q. petraea) |
Միջազգային անվանում | |
Quercus petraea | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կաղնի ոսկեգույն, կաղնի ոսկեփայլ (լատին․՝ Quercus hypochrysa), հաճարազգիների ընտանիքի, կաղնու ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևները երկարակոթունավոր են, ավելի մանր, քան վրացական կաղնունը, երկարավուն-օվալաձև, վերևի կողմից մերկ, ներքևից թեթևակի աղվամազապատ, ոսկեդեղին, կանաչավուն, յուրաքանչյուր կողմից 5-7 (հազվադեպ 8) ձվաձև, բութ, կարճ բլթակներով։ Կաղինները գտնվում են տերևակոթուններից ավելի կարճ պտղակոթունների վրա, մազմզուկապատ են, պտղագավաթից կրկնակի անգամ երկար։
Տարածվածություն
խմբագրելԲնական պայմաններում տարածված է Կովկասում, հատկապես Արևելյան Կովկասում, Արցախում, Բալիշում։ Անտառ կազմող ծառատեսակ չէ և հանդիպում է հատ ու կենտ ծառերով, վրացական կաղնու անտառներում, ստորինից մինչև վերին լեռնային գոտին։ Հայաստանում հանդիպում է Շամշադինի շրջանում և Զանգեզուրում, ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1400-1500 մ բարձրության վրա։
Կիրառություն
խմբագրելՉափազանց լուսասեր է, բավականին չորադիմացկուն, հարմարված խիստ չորային, կոնտինենտալ կլիմայի պայմաններին։ ճողային պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ։ Մշակության մեջ հայտնի չէ, սակայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չոր, քարքարոտ լեռնալանջերի կանաչապատման և անտառապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 8-10, 12, 18-20, 23-25, 28, 31-32[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 192։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի ոսկեգույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի ոսկեգույն» հոդվածին։ |