Կամո Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Արկադիի Մնացականյան (1964 մարտի 8, Խաչմաչ, Ասկերանի շրջան - 1994 հունվարի 30, Թալիշլար, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ։
Կամո Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1964 |
Մահացել է | հունվարի 30, 1994 (29 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1964 թվականի մարտի 8-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Գյուղում 8-ամյա կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը և միևնույն ժամանակ ստացել է ավտոփականագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ[1]։
1992 թվականին հունիսին, գյուղի վեց կամավորականների հետ, անդամագրվել է Սարուշենի վաշտում, այնուհետև՝ ծառայությունը շարունակել է «ն» պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակում։ Մասնակցել է Մաճկալաշենի, Ղուբաթլուի, Մարտակերտի, Շռլանի, Խրամորթի, Ասկերանի, Աղդամի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1994 թվականին հունվարի 30-ին Աղդամի շրջանի Թալիշլար գյուղում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խաչմաչի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախյան պատերազմի թանգարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.