Կամո Ուդումյան
Կամո Բաբիի Ուդումյան (դեկտեմբերի 25, 1927, Չորաթան, Հայաստան - նոյեմբերի 3, 2011, Մոսկվա, Ռուսաստան), պետական, կուսակցական աշխատող, դիվանագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1975)։
Կամո Բաբիի Ուդումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1927, դեկտեմբերի 25 |
Ծննդավայր | Չորաթան |
Մահացել է | 2011, սեպտեմբերի 3 |
Մահվան վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | Պետական, կուսակցական աշխատող դիվանագետ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1952-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1957-1959 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ-ին կից կոորդինացիոն խորհրդի գիտքարտուղար, 1959-1962 թվականներին` ՀԿԿ Տավուշի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1965-1976 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի անդամ, 1967-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր։ 1962-1964 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ պրոռեկտոր, 1964-1967 թվականներին` ՀՊՄԻ ռեկտոր։ 1963-1964 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրենի պաշտոնը։ 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թվականներին` արտաքին գործերի նախարար։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թվականներին` արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։ 1984 թվականին նշանակվել է Մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ (Մոսկվա)։ 1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային արտգործնախարարությունում, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում[1][2][3]։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո շքանշան» շքանշան
- «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
- «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության «Մեծ խաչի» ասպետ
Երկեր
խմբագրել- Լենինյան կոմերիտմիության մարտական ուղին (նյութեր զեկուցողների համար), Ե., 1958, 108 էջ։
- Կոմունիզմի ծավալուն կառուցման համագումարը, Երևան, 1959։
- Բարեկամության մեծ ուժը, Ե., Միտք, 1965, 36 էջ։
- Սովետական Հայաստանի 40 տարին, Երևան, 1960 (համահեղինակ)։
- Սովետական Հայաստանի մասնակցությունը սոցիալիստական երկրների հետ ՍՍՀՄ-ի կուլտուրական կապերին, Ե., 1974, 34 էջ։
- Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման հարցի շուրջը։
- Մեր կյանքի արշալույսին։
Մամուլ
խմբագրել- Հուզող հարցեր, լուրջ խնդիրներ։ «Գրական թերթ», 1969, № 3:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Մահացել է ԱԳ նախկին նախարար Կամո Ուդումյանը
- ↑ Ուդումյան Կամո Բաբիի
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Ուդումյան» հոդվածին։ |