Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կամո Հայկի Պետրոսյան (սեպտեմբերի 7, 1929(1929-09-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 23, 1989(1989-05-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976)։

Կամո Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1929(1929-09-07)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 23, 1989(1989-05-23) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտոչխարաբուծություն[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1952)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1972)

Կենսագրություն

խմբագրել

1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ 1955-1969 թթ. եղել է նույն ինստիտուտի գիտական գծով պրոռեկտոր, ապա՝ հեռակա ֆակուլտետի դեկան (1973 թ-ից)։ Գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության մթերատվության բարձրացման և որակական բարելավման հարցերին։ Նրա մշակած հանձնարարականներն ու մեթոդական ցուցումները կիրառվում են արտադրության մեջ՝ տեղական ու նրբագեղմ ոչխարների տրամախաչման ու ցանկալի տիպի խառնացեղերը «ինքն իր մեջ» բուծելու գործում։ Պետրոսյանի ղեկավարությամբ ՀԽՍՀ Գորիսի շրջանում ստեղծվել է կիսանրբագեղմ «Զանգեզուրյան» ոչխարների նոր տիպ։

  • Ոչխարաբուծություն, Երևան, 1966 (համահեղինակ)։
  • Թռչնաբուծություն, Երևան, 1988։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 262.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 262