Կայանբերդ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)
Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), Հայաստանի Լոռու մարզում՝ Հաղպատ և Ակներ գյուղերի միջև, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի աջ կողմում վեր խոյացող հրվանդանի վրա։
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք և ավերակներ |
Վարչական միավոր | Հաղպատ[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Կազմված է մասերից | Դսեվանք |
Kayan Castle Վիքիպահեստում |
Հաղպատից 4,24 կմ հեռավորության վրա՝ ծուռ գծով, դեպի արևմուտք, մի բարձր սարի գլխին է գտնվում Կայան բերդը, որը այժմ ավերված վիճակում է։ Արևելյան կողմը ձգվում է անդնդախոր Շերեկի ձորը, որի միջով անցնում է Ժիվանքայ գետակը։ Արևմտյան կողմում գտնվում է Դեբեդի դարձյալ անդնդախոր ձորը, որի միջով հոսում է ահեղագոչ համանուն գետը։ Բերդի հարավային կողմը գնվում է Որնակ գյուղի տափում, որի հյուսիսային ափը, ցածրանում է մոտավորապես 106,7 մետր խորությամբ, և հետզհետե բարձրանում է քարաժայռերով, որոնց գլխին էլ գտնվում է բերդը։ Հյուսիսային մասը կազմում է մեծ ձորերի միացումից գոյացած ձոր։ Այսպիսով՝ բերդը չորս կողմից պատված է ձորերով, որոնք անառիկ դիրք են շնորհել իրեն–ավազակաբարո հրոսակներից պաշտպանվելու համար։
Բերդը կազմված է երկու մասից, վերին և ստորին, որոնք միմյանց հետ միացած են սանդուղքաձև միջնադռնով։ Բերդի երկարությունը հարավից-հյուսիս ուղղությամբ, մոտավորապես մեկ քարընկեց է, իսկ լայնությունը՝ 17,775 մետր։
Բերդը պարսպապատ է, իր ամբողջ շրջապատում ունենալով մի քանի հաստահիմն կիսակլոր բրջեր, որոնց շրջապատը 5-ից մինչև 15 արշին է։ Պարիսպը մրճատաշ է և սարսափելի ամուր։ Բոլոր բրջերի վրա կան կարմիր քարե փոքրիկ խաչեր, առանց արձանագրությունների։
Եկեղեցին շինված է սրբատաշ քարից։
Համաձայն շինարարական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե սպասալարների Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից՝ 1233 թվականին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։
Ակնաբերդի գլխավոր մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Կա մուտք նաև արևմուտքից։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանք եկեղեցին։
Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։
Պատմում են, թե վերջինս եղել է Վարդան Բարձրաբերցու ուսումնարանը, բայց դա ճիշտ չէ։ Բերդի եկեղեցու գմբեթը 1827 թ. սաստիկ երկրաշարժից ավերվեց։ Միայն 1838 թ. հարազատ եղբայրը՝ Մարգար, Վարդան և Հարություն Երզնկյացները նորոգեցին եկեղեցին։ Այս եկեղեցու հյուսիսիային պատի տակ, դրսում թաղված է նորոգողների մեծ եղբայր Մարգարը 1842 թ.։
Ժամանակագրական տեսակետից նայելով՝ այս բերդը շատ հին է։ Սրա կառուցման սկզբնավորությունը հայտնի չէ, միայն երևում է, որ Բագրատունայաց ժամանակ անվանի բերդերից մեկն է եղել։
Ամրոցը ավերվել է 1241 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ։
Պատկերասրահ
խմբագրել-
Դսեվանքի գմբեթը
-
Բերդը Ակներ գյուղի կողմից
-
Բերդն ընդհանուր համայնապատկերում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կայանբերդ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 220)։ |