Կայծեր (թերթ, Լիոն)
թերթ Լիոնում
(Վերահղված է Կայծեր (շաբաթաթերթ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
«Կայծեր» շաբաթաթերթ, հայալեզու քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1933-1935 թվականներին, Լիոնում։ Խմբագրական կոլեգիա։ Ներկայացրել է Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքը, փորձել աջակցել սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը։ Անդրադարձել է բանվորական շարժմանը և գործազրկության խնդրին, ազգայնական կուսակցությունների գործունեությանը, արտացոլել ֆրանսահայերի վիճակը, ՀՕԿ-ի մասնաճյուղերի և հայրենակցական միությունների աշխատանքները, բարձրացրել ներգաղթի հարցը։ «Կայծեր»-ը լուսաբանել է նաև ժամանակի միջազգային իրավիճակը։
Կայծեր ֆր.՝ Gaïdzer | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | օգոստոսի 5, 1933 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Լիոն |
Լուծարվել է | 1935 |
ISSN | 1967-9661 |
Գրական-գեղարվեստական բաժնում տպագրել է հայ, ռուս խորհրդային և արտասահմանյան հեղինակների գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։ |