Կանադական հայկական կոնգրես

Կանադական հայկական կոնգրես (անգլ.՝ Canadian Armenian Congress), հայկական կազմակերպություն։

Կանադական հայկական կոնգրես
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Կանադա
Հիմնադրվածապրիլի 3, 1957

Պատմություն

խմբագրել

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 3-ին։ Հիմնադիրներ և անդամներ՝ Ջոն Մուրադյան, Լևոն Պապայան, Երվանդ Փաստրմաճյան, Քերովբե Պտուկյան, Ջոն Տեր-Ստեփանյան, Սեդրակ Ատուրյան։ Պատվո նախագահն էր աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը։

Նպատակ

խմբագրել

Կոնգրեսի գլխավոր նպատակն էր դյուրացնել հայ գաղթականների մուտքը Կանադա, փոխել տալ հայերի նկատմամբ երկրի ներգաղթի քաղաքականությունը։ Կոնգրեսի ջանքերի շնորհիվ կոնգրեսի խորհրդարանի 1952 թվականի հուլիսի 4-ի նիստի քննարկումների արդյունքում հայերը հանվել են «ասիական ցեղ» դասակարգումից։

1952 թվականից սկսած՝ կոնգրես ներգաղթած հայը կարող էր իր հերթին երաշխավորել մի այլ հայի, ինչի շնորհիվ աճել է ներգաղթողների թիվը։ 1950-1966 թվականներին կոնգրես է ներգաղթել 6337 հայ։ 1968 թվականին կոնգրեսի ներգաղթի նախարարության որոշմամբ Կոնգրեսը, որը քսան տարի գործակցել էր նախարարության հետ, լուծարվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։