Կանանց ընտրական իրավունք

Կանանց ընտրական իրավունք, ընտրական գործընթացներին մասնակցելու, իշխանություն ձևավորելու և այդ իշխանության մեջ ընդգրկվելու կանանց իրավունքը։ Ըստ այդմ, տարբերակվում են պասիվ (ընտրելու) և ակտիվ (ընտրվելու) իրավունքներ։ Կանանց ընտրական իրավունքը ամգրաված է ՄԱԿ1971 թ. «Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում»։

Կանանց ընտրական իրավունք
Քվեարկող կին Իրաքում (2005 թ.)

Պատմական ակնարկ

խմբագրել

Առաջին երկիրը, որտեղ բոլոր չափահաս կանայք ընտրելու իրավունք են ստացել, Նոր Զելանդիան էր 1893 թ.։ Նախքան այդ կանայք ընտրելու սահմանափակ իրավունք ունեին նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք պայքարել են կանանց տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք ստանալու համար։ Այդ պայքարի մասնակիցները կոչվում էին սուֆրաժիստներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գրեթե բոլոր արևմտյան երկրներում կանայք ընտրական իրավունք ստացան։ Բացառություն են կազմել Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ կանայք ընտրական գործընթացներին մասնակցել կարողացել են համապատասխանաբար 1944 և 1979 թթ.։

Ներկայում կանայք ընտրելու իրավունք ունեն գրեթե բոլոր երկրներում։

Հայաստանում կանայք ընտրանական իրավունք ունեն Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից ի վեր։ 1919 թվականի հունիսի 21-ին և 23-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին ուղղակի խորհրդարանական ընտրությունները համընդհանուր ընտրական իրավունքի ներքո. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ընտրելու իրավունք ուներ` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից և կրոնական համոզմունքներից։ Խորհրդարանը բաղկացած էր 80 պատգամավորներից և պարունակում էր երեք կին պատգամավորներ՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան[1][2]։ 1921-ից (Հայկական ԽՍՀ-ի օրոք) կանայք շարունակում էին օգտվել քվեարկելու իրավունքից։ Ներկայիս Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1991 թվականին և պաշտոնապես երաշխավորում է սեռական հավասարությունը և համընդհանուր ընտրական իրավունքը։

Ժամանակագրություն

խմբագրել
 
Սուֆրաժիստների ցույց Նյու Յորքում (1912 թ.)
 
Կանայք ընտրում են Գերմանիայում (1946 թ.)
 
Էվա Պերոնը ընտրում է շրջիկ քվեատուփի օգնությամբ (Արգենտինա, 1951 թ.)
 
Քվեարկող կանայք Բանգլադեշում

Սահմանափակումներ

խմբագրել
  • Բրունեյում 1962 թվականից կանայք և տղամարդիկ իրավունք չունեն մասնակցել օրենսդիր մարմնի ընտտրություններին։ Քաղաքացինին այդ իրավունքն ունեն միայն ՏԻՄ ընտրություններում։
  • Լիբանանում կանայք ընտրություններին կարող են մասնակցել միայն, եթե ունեն տարրական կրթություն։ Բացի այդ տղամարդկանց համար ընտրություններին մասնակցելը պարտադիր է, իսկ կանանց համար՝ ոչ։
  • Վատիկանում պապը ընտրվում է կարդինալիների կողմից։ Քանի որ կարդինալ կարող են լինել միայն տղամարդիկ, կանայք չունեն ընտրելու իրավունք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները | Aniarc». web.archive.org. 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  2. Badalyan, Lena (2018 թ․ մայիսի 24). «Women's Suffrage: The Armenian Formula | Memory». chai-khana.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.

Աղբյուրներ

խմբագրել