Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական այլ լեզուներով․ անգլ.՝ International Day for the Elimination of Violence against Women, արաբ․՝ اليوم الدولي للقضاء على العنف ضد المرأة, իսպ.՝ Dia Internacional de la Eliminacion de la Violencia contra la Mujer, չինարեն՝ 消除对妇女的暴力行为国际日, ֆր.՝ la Journée internationale pour l'élimination de la violence à l'égard des femmes, ռուս.՝ Международный день борьбы за ликвидацию насилия в отношении женщин), նպատակ ունի ուշադրություն հրավիրել մոլորակի բոլոր երկրներում կանանց նկատմամբ բռնության խնդրին։ Նշվում է ամեն տարի նոյեմբերի 25-ին[1]։
Պատմություն
խմբագրելԿանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թվականին (թիվ A/RES/54/134 բանաձեւ)։ Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Միրաբալ քույրերի, որոնք սպանվել են Դոմինիկյան Հանրապետությունում 1960 թվականի նոյեմբերի 25-ին։ Գլխավոր ասամբլեան իր բանաձևում կառավարություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին հրավիրել է միջոցառումներ անցկացնել այս օրը՝ հասարակության ուշադրությունը կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա հրավիրելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձներում 2004-2005 թվականներին ասում է, որ կանանց նկատմամբ բռնությունը չափազանց տարածված է, բնորոշ է բոլոր մշակույթներին և ազդում է կանանց վրա՝ անկախ նրանց ռասայից, եկամուտից կամ ծագումից։ Կանայք բռնության են ենթարկվում իրավական ոլորտում և առօրյա կյանքում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ 2005 թվականի Համաշխարհային գագաթնաժողովում «առաջնորդները պարտավորվել են կրկնապատկել ջանքերը՝ վերացնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերը»։
Թիվ A/RES/54/134 որոշման մեջ նշված փաստաթղթերի վերաբերյալ հոդվածներ
խմբագրել- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
- Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիա։
Մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք նշված են թիվ A/RES/54/134 բանաձեւում
խմբագրել- Հռչակագիր կանանց նկատմամբ բռնության վերացման մասին, 1993 թվական։