Կանաչ պիթոն
Կանաչ պիթոն կամ Ծառային պիթոն (լատին․՝ Morelia viridis)` Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Ողնաշարավորների ենթատիպի, Սողունների դասի, Թեփուկավորների կարգի, Օձերի ենթակարգի և Պիթոնների տեսակի օձ։
Կանաչ պիթոն | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Morelia viridis
(Schlegel, 1872)
|
||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Նկարագրություն
խմբագրելԿանաչ պիտոնների միջին երկարությունը հասնում է 150-ից 180 սմ-ի։ Էգերի միջին չափսը՝ 200 սմ։ Նորածին կամ երիտասարդ օձերը սովորաբար ունեն դեղին կամ կարմիր գունավորում։ Նրանք ապրում են անտառներում, արգելոցներում և այլ վայրերում։
Երիտասարդ դառնալուց հետո, օձերը երբ հասնում են 1 մետրի։ Դրանից հետո նա նախապես փոխում է իր գույնը։ Ապրում են նաև անտառներում և արվարձաններում։ Փոքր օձերը սնվում են միջատներով և մողեսներով, իսկ ավելի մեծերը՝ փոքր թռչուններով և կրծողներով։ Օձերի կյանքի միջին տևողությունը հասնում է 15-ից մինչև 20 տարի։
Տարածվածություն և բազմացում
խմբագրելԿանաչ պիթոնները ապրում են հիմնականում Պապուա Նոր Գվինեայի արևադարձային անտառներում և շրջակա կղզեային տարածքներում։ Ապրում են նաև Քեյփթաունում և հարակից բնակավայրերում։
Օձերը ձվադրող կենդանիներ են։ Ձվերը համեմատաբար ավելի փոքր են։ Զուգավորումից հետո, 70-ից 90 օր անց նրանք ձվադրում են և էգերը դնում են 5-ից 35 ձու։ Ձվադրումից հետո, էգերը ձվերի մոտ մնում են 45-ից 65 օրվա ընթացքում։
Ձվերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը տատանվում է 8 °C-ից մինչև կարող է հասնել 29,5 °C: Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց, կանաչ պիթոնի ձվից դուրս է գալիս ձվի նոր ձագերը։
Այս օձերը ընդհանրապես չեն վախենում մարդկանցից։ Նրանք թունավոր չեն և ագրեսիվ չեն։ Երբեմն նրանք հարձակվում են թռչնի ձվերի վրա և գողանում թռչնի ձվերը կամ նորածին ձագերին։
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Решена загадка зелёных питонов» (ռուսերեն). membrana. 7 декабря 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- Тайны живой природы / Пер. с англ. А. М. Голова. — М.: РОСМЭН, 1996. — С. 148. — 15 000 экз. — ISBN 5-7519-0181-9
- Greg Maxwell: Morelia viridis – Das Kompendium. Chimaria Verlag, Frankfurt am Main 2005. ISBN 3-930612-79-8
- Markus Weier, Ralf Vitt: Der Grüne Baumpython. Herpeton Verlag, Offenbach 22003. ISBN 3-9806214-1-3
- Ron Kivit, Stephen Wiseman, Andreas Kirschner: Grüner Baumpython und Grüne Hundskopfboa. Kirschner & Seufer Verlag, Karlsruhe 2005. ISBN 3-9804207-9-5
- Zdenek Vogel: Riesenschlangen aus aller Welt. Westarp Wissenschaften. Spektrum Akademischer Verlag, Magdeburg-Oxford 41996. ISBN 3-89432-463-5
- J. G. Walls: The Living Pythons. T. F. H. Publications, 1998: S. 185-194.
- D. Wilson: Foraging ecology and diet of an ambush predator: the Green Python (Morelia viridis). In: R. W. Henderson and R. Powell (Eds.)։ Biology of the Boas and Pythons. Eagle Mountain Publishing Company, Eagle Mountain., 2007: S. 141-150.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ պիթոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ պիթոն» հոդվածին։ |