Կանոպուս
Կանոպուս կամ Կանաբոս, Ողնուց համաստեղության ամենապայծառ և երկնքի պայծառությամբ երկրորդ (Սիրիուսից հետո) աստղը։ Անունը ստացել է Սպարտայի արքա Մենելայոսի նավավար Կանոպուսի անունից։ Արեգակից հեռու է մոտ 310 լ. տ., կամ 160 պս։ Կանոպուսի տեսանելի աստղային մեծությունը —0, 75 է, իսկ բացարձակ մեծությունը −5.71։ Լուսատվությամբ Արեգակին գերազանցում է 7800 անգամ։ Երևում է 37° հյուսիսային լայնությունից հարավ գտնվող վայրերից։
![]() | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | աստղ և near-IR source? | ||
Հեռավորություն | 310 ± 20 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −0,74[1] (V) | ||
Համաստեղություն | Ողնուց | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 20,3 ± 0,5 km/s[2] | ||
Պարալաքս | 10,55 ± 0,56 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,71 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | A9II[4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,15 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Լուսավորություն | 13 300 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 9 km/s[5] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Կանոպուսը ծերացեղ վառ գիգանտ է, A9 կամ F0 սպեկտրային դասի, համապատասխանաբար, անզեն աչքով այն սպիտակ է երևում։
Հին Եգիպտոսում Թութմոս III ժամանակներում Կանոպուսն անվանում էին Կարաբանա՝«աստղ, որը սփռում է իր լույսը հրո լույսում, երբ այն ցրում է առավոտյան ցողը»[6]։
Պտղոմեոսյան Եգիպտոսում, աստղը հայտնի էր որպես «Պտղոմայոն» (հունարեն։ Πτολεμαῖον)[7]
Ճապոնիայում Կանոպուսը անվանվում էր Մերա-բոշի կամ Ռուջին-սեյ (ծեր մարդու աստղ)[8]։ Հնդկաստանում այն անվանում էին Ագաստի կամ Ագաստյա[6], իսկ Տիբեթի աստղագետները այն նշանակում էին Կամա Ռիշի (སྐར་མ་རི་ཥི།)
Նավավարության մեջ նշանակությունը
խմբագրելՄինչ կողմնացույցի օգտագործումը Կանոպուսը համարվում էր Հարավային կիսագնդի Բևեռային աստղ։ Այժմ Կանոպուսի դերը նավավարության մեջ այլ է, նրա խավարածրից բավականին հեռու դիրքը և պայծառությունը թույլ է տալիս այն օգտագործել տիեզերական նավավարության մեջ։ Բազմաթիվ տիեզերական սարքերի վրա տեղադրված է հատուկ խցիկ, որը ստուգում է տիեզերական սարքի դիրքը ըստ աստղի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. Sunyaev — Nauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327 — doi:10.1134/S1063773706110065 — arXiv:1606.08053
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Gray R. O. The early F-type stars - Refined classification, confrontation with Stromgren photometry, and the effects of rotation // The Astrophysical Journal: Supplement Series — AAS, 1989. — Vol. 69. — P. 301–321. — ISSN 0067-0049; 1538-4365 — doi:10.1086/191315
- ↑ Royer F., Grenier S., Baylac, M. -O., Gómez A. E., Zorec J. Rotational velocities of A-type stars in the northern hemisphere. II. Measurement of v sin i // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2002. — Vol. 393, Iss. 3. — P. 897—911. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20020943 — arXiv:astro-ph/0205255
- ↑ 6,0 6,1 Allen, Richard Hinckley (1963) [1899]. Star Names: Their Lore and Meaning (Revised ed.). New York: Dover Publications. էջեր 67–72. ISBN 0-486-21079-0.
- ↑ Martianus Capella 7.838, Hazzard; Fitzgerald (1991). «The Regulation of the Ptolemeia». Journal of the Royal Astronomical Society of Canada. 85: 6–23. Bibcode:1991JRASC..85....6H.; Hazzard. 2000. Imagination of a Monarchy: Studies in Ptolemaic Propaganda, 34–36.
- ↑ Takao Ibaraki (1996 թ․ հուլիսի 14). «Stellar Iconology and Astronomical Folklore in Japan». International Planetarium Society (IPS) Conferences 1996. Osaka: International Planetarium Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանոպուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 241)։ |