«Կապիտան Ռիշա» (ֆր.՝ Le Capitaine Richard), հայտնի ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի վեպը՝ գրված 1854 թվականին. բաղկացած է 24 գլխից (ինքնուրույն նորավեպերից, որոնք միավորվում են գլխավոր հերոսներով՝ Ռիշար երկվորյակ եղբայրներով) և ծանոթագրություններով։

Կապիտան Ռիշար
ֆր.՝ Le Capitaine Richard
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1854
Հրատարակման տարեթիվ1854

Առաջին հրատարակումները

խմբագրել

Առաջին անգամ վեպը լույս է տեսել փարիզյան «Նկարազարդ աշխարհ» («Le Monde illustré») շաբաթաթերթում 1854 թվականին։ Նույն թվականին վեպը հրատարակվեց Բելգիայում (Meline, Canset Сº, Bruxelles, 1854, 16mo, 2 հ.)։

Գործողությունների ժամանակ

խմբագրել

Վիպական գործողությունների ժամանակը՝ 1809 թվականի ապրիլի 13-ից 1815 թվականի հոկտեմբերի 16-ը՝ Նապոլեոնի՝ դեպ Գերմանիա և Ռուսաստան արշավանքի ժամանակ։

Սյուժետային գիծ

խմբագրել

Վեպի սյուժետային գիծը սերտորեն կապված է պատմական փաստերի և Նապոլեոնի որոշ ռազմական գործողությունների հետ, որոնք հեղինակը շարադրել է մեծ հավաստիությամբ։ Ներկայացված են քիչ հայտնի, համարյա դետեկտիվային պատմական դրվագներ, որոնք կապված են ֆրանսիական կայսեր դեմ մահափորձերին՝ կազմակերպված գերմանացի հայրենասերների կողմից, ստեղծված են ճակատամարտերի, Մոսկվայի հրդեհի և ֆրանսիացիների նահանջի վառ, հիշարժան պատկերներ։ Այս ամենի ֆոնին ցուցադրված է ֆրանսիացի սպայի սերը դեպի գերմանուհին[1]։

Դիպաշար (սյուժե)

խմբագրել

«Կապիտան Ռիշար» վեպի գործողություններն ընդգրկում են նապոլեոնյան կռիվների և Նապոլեոնի կայսրության անկման ժամանակաշրջանները։ Գլխավոր հերոսն է ֆրանսիական բանակի կապիտանը։ Ստեղծագործության սկզբում մեր առջև հառնում է ևս մեկ հերոս, որը կենտրոնական դեր է կատարում վեպում. Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը, չնայած կայսեր անունը վեպի վերնագրում չի հիշատակվում։ Ալեքսանդր Դյուման ձգտում է Նապոլեոնին ցույց տալ որպես դարաշրջանի շարժիչ ուժ[2]։

  • Գլուխ 1. Մեր պատմության հերոսները

Եվրոպայում տեղի ունեցող պատմական իրադարձություններ, որոնց ֆոնին կատարվում են վեպի իրադարձությունները։

Ամյենյան հաշտության պայմանագիրը, որը 1802 թվականին կնքվեց Անգլիայի և Ֆրանսիայի միջև, գոյություն ունեցավ ընդամենը մեկ տարի ի շնորհիվ նրա, որ Անգլիան հասավ Պորտուգալիայի թագավոր Ժոաո VI-ի կողմից ֆրանսիական կայսեր հանդեպ պարտավորությունների խախտման։ Ստանալով այդ լուրը՝ Նապոլեոնը բավարարվեց ընդամենը մեկ նախադասություն ասելով.

«Բրագանսաների տունը դադարեց գահակալել»։

Ժոաո VI-ը, աքսորված լինելով Եվրոպայից, կտրեց Ատլանտյան օվկիանոսը, որպեսզի թաքնվի պորտուգալական գաղութներում, որտեղ էլ նրան հռչակեցին Բրազիլիայի կայսր։

Ֆրանսիական զորքերը, Իսպանիայով տեղաշարժվելու իրավունք ստանալով, գրավեցին Պորտուգալիան, որի նահանգապետ նշանակվեց Ժյունոն։

Համաձայն Թիլզիթյան պայմանագրի գաղտնի հոդվածի, որը թույլ էր տալիս Ռուսաստանի կայսերը տիրանալ Ֆինլանդիային, իսկ Ֆրանսիայի կայսրին՝ Իսպանիային, վերջինս անցավ ֆրանսիացաիների տիրապետության տակ[3]։

Կարլ IV-ը հրաժարվեց գահից հօգուտ Ժոզեֆի և Ֆերդինանդին հայտարարեց թագավորելու համար անարժան։ Այս ամենը ձեռնտու էր Անգլիային, որը պատրաստվում էր Իսպանիայում ստեղծված իրավիճակն օգտագործել իր շահերի համար։

1808 թվականի մայիսի 27-ին Կադիսում և տասնյակ այլ բնակավայրերում խռովություններ բարձրացան։ Կադիսում ապստամբները գրավեցին Տրաֆալգարյան պարտությունից հետո այստեղ թաքնվող ֆրանսիական նավատորմը[3]։

Համընդհանուր ապստամբության արդյունքը եղավ Բայլենի մոտ 1808 թվականի հուլիսի 22-ին ստորագրված կապիտուլյացիան։ Սա ֆրանսիական զենքի առաջին ամոթալի դրոշմն էր 1792 թվականից ի վեր[3]։

1808 թե հուլիսի 31ին անգլիական զորքը մտավ Պորտուգալիա[3]։

1808 թե օգոստոսի 21-ի ն տեղի ունեցավ Վիմեիրոյի ճակատամարտը, որը ֆրանսիացիներին արժեցավ 12 թնդանոթ և 1500 զոհված և վիրավոր։ 1808 թե օգոստոսի 30-ին կնքվեց Սինտրի համաձայնագիրը, որով Ժյունոյի ֆրանսիական զորքերը պետք է լքեին Պորտուգալիան[3]։

Ֆրանսիական կայսրը պարտություն հիվանդության դեմ միայն մի դեղամիջոց գիտի՝ սեփական ներկայությունը։ Այսպիսով, 1808 թե նոյեմբերի 4-ին Նապոլեոնը Թոլոսում է[3]։

1808 թե նոյեմբերի 10-ին գեներալ Մուտոնի աջակցությամբ մարշալ Սուլտը գրավում է Բուրգոսը, ավարառում է 12 թնդանոթ, սպանում երեք հազար և գերեվարում երեք հազար իսպանացիների[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «booksprice.ru Быстрый поиск книг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  2. Отличник Soshinenie.ru(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 lib.rus.ec/b/363858/read Капитан Ришар (пер. Скржинская, …) — Александр Дюма