Կապույտ ալիք 2 (անգլ.՝ Blue Crush 2), 2011 թվականի ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Մայք Էլլիոտն է։ Հեռարձակվել է միանգամից վիդիո տարբերակով՝ շրջանցելով կինոթատրոնները։ 2002 թվականի «Կապույտ ալիք» ֆիլմի շարունակությունն է, չնայած դրա հետ կապված չէ ո՛չ սյուժեով, ո՛չ կերպարներով։

Կապույտ ալիք 2
անգլ.՝ Blue Crush 2
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2011 և հուլիսի 28, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Էլիոթ[2]
ԴերակատարներՍաշա Ջեքսոն[2], Շարնի Վինսոն և Գիդեոն Էմերի
ԵրաժշտությունՋոն Փիթեր Ռոբինսոն
Պատմվածքի վայրՀԱՀ
ԿինոընկերությունImagine Entertainment
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Դանան հոր հետ ապրում է Բևեռլի Հիլզի շքեղ առանձնատանը։ Նրա մայրը մահացել է, երբ նա դեռ հինգ տարեկան էր։ Դանային չի գրավում իր ձանձրալի կյանքը և այն ծրագրերը, որոնք հայրը կառուցում է իր հետագա կրթության համար։ Նա ցանկանում էր լինել « հոգով ազատ», ինչպես իր սերֆեր մայրը։ Նա ուներ մոր օրագիրը և նրանից շատ լուսանկարներ։ Դանան որոշում է փախչել տնից և գնալ իր մոր ծննդավայր՝ Հարավային Աֆրիկա, այցելել վայրերը, որոնք նշված են օրագրում։ Դանան մեկնում է դեպի Դուրբան՝ թողնելով հորը մի գրություն։ Աֆրիկայում նա ծանոթանում է երկու աղջիկների՝ տեղացի Փուշայի և գոռոզամիտ սերֆեր Թարայի հետ, որը Roxy խմբից էր։ Ճնապարհին նա դառնում է կողոպուտի զոհ։

Փուշին Դանային բերում է այնտեղ, որտեղ հիմա ապրում է ինքը։ Դա ոչ մեծ համայնք է, որն ապրում է օվկիանոսի ափին և կամայականորեն գրավում է լողափի մի մասը։ Փուշին նաև ցանկանում է մասնակցել Դանայի ճանապարհորդություններին։ Մի օր Պուշին Դանային ուղեկցում է էքսկուրսիա քաղաքային ետնախորշեր՝ իր իրական հայրենիքը ցուց տալու համար և նրան տանում է տեղական դիսկոտեկ։ Այնտեղ Դանան պատահաբար հանդիպում է իրեն կողոպտողին, իմանում է նաև, որ Հրանտի համայնքից տղան, որն իրեն դուր էր գալիս, զբաղվում է փղոսկրի մաքսանենգությամբ։ Այդ ժամանակ Դանայի հայրը Աֆրիկա է մեկնում նրան որոնելու։

Հանկարծակի համայնք է գալիս ոստիկանությունը՝ բերելով բուլդոզերներ, որոնք հողին են հավասարեցնում բոլոր անօրինական շինությունները։ Համայնքի կեսը մնում է ավերակներում, իսկ մյուս մասը մեկնում է Ջեֆֆրիս Բեյ, որտեղ մի քանի օր անց օթերևութաբանները խոստանում էին լավ ալիք։ Միևնույն ժամանակ Roxy սերֆերների համար հագուստի բրենդը աղջիկներ է ընտրում իր թիմի համար։ Փուշին նույնպե մասնակցում է մրցույթին, նրան հաջողվում է հաղթել։ Այդ երեկո Դանան հաշտվում է հոր հետ։ Այժմ նրան մնացել է վրջին հանձնարարությունը՝ նվաճել Ջեֆրի հրվանդանի ալիքները․ դա վերջին վայրն է մոր օրագրում։

Դերերում

խմբագրել
 
Շարնի Վինսոնը պատմում է ֆիլմի նկարահանումների մասին
  • Սաշա Ջեքսոն՝ Դանա
  • Էլիզաբեթ Մետիս՝ Փուշի
  • Բեն Միլիկեն՝ Թիմ
  • Շարնի Վինսոն՝ Թարա
  • Քրիս Ֆիշեր՝ Հրանտ
  • Գիդեոն Էմերի՝ Ջոել, Դանայի հայրը
  • Ռոջեր Հալսթոն՝ կովբոյ

Գրախոսականներ

խմբագրել

Մեծմասամբ քննադատները ֆիլմը վատ են ընդունել։ Քննադատում էին հիմնականում պարզ կանխատեսելի սյուժեի և գովաբանում՝ սերֆինգի և Հարավային Աֆրիկայի տեսարանների համար[3][4][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.interfilmes.com/filme_23262_o.efeito.da.furia.html%E2%80%8E
  3. «Ride the waves, but stay away from the plot | HamptonRoads.com | PilotOnline.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  4. BRIANORNDORF.COM: Blu-ray Review — Blue Crush 2
  5. Blue Crush 1 & 2 — Reviews by David Nusair
  6. Blu Ray Review: BLUE CRUSH 2
  7. Blu-ray Review: Blue Crush 2 | High-Def Digest
  8. Blue Crush 2 — No Limits | Actionfilme, die rocken!
  9. Blue Crush 2 (2011) recensie, Mike Elliott — Cinemagazine
  10. Blue Crush 2 — Die Filmstarts-Kritik auf FILMSTARTS.de