Կառլոս Անդրես Պերես
Կառլոս Անդրես Պերես Ռոդրիգես (իսպ.՝ Carlos Andrés Pérez Rodríguez, հոկտեմբերի 27, 1922, Ռուբիո, Տաչիրա, Վենեսուելա ֊ դեկտեմբերի 25, 2010, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ, որը երկու անգամ դարձել է Վենեսուելայի նախագահ (1974-1979, 1989֊1993)։
Կառլոս Անդրես Պերես իսպ.՝ Carlos Andrés Pérez Rodríguez | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական գործողություն |
---|---|
Կրթություն՝ | Վենեսուելայի կենտրոնական համալսարան (1946), Libre University of Colombia? (1950) և Կոստա Ռիկայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 27, 1922[1][2] |
Ծննդավայր | Ռուբիո, Տաչիրա, Վենեսուելա |
Վախճանի օր | դեկտեմբերի 25, 2010[3][1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Թաղված | East Cemetery |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Carlos Andrés Pérez Rodríguez |
Ամուսին | Բլանկա Ռոդրիգես |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Երիտասարդություն քաղաքական կարիերիայի սկիզբ
խմբագրելՍուրճի պլանտատորի 12 երեխաներից 11-րդն էր։ Սովորել է Ռուբիոյի կաթոլիկ դպրոցում և Կարակասի լիցեյում։ Սուրճի գնի ընկնումը, բիզնեսի հետ կապված անորրոշությունը և Խուան Վիսենտե Գոմեսի բռնապետության կողմից քաղաքական բռնաճնշումները հանգեցրին հոր վաղաժամ մահվան, որը պայմանավորեց ապագա նախագահի դեմոկրատական համոզմունքների ձևավորումը։ Շուտով նա մոր և եղբայրների հետ տեղափոխվեց Կարակաս։
1944 թվականին ավարտում է «Անդրես Բելիո» լիցեյը, որտեղ մասնագիտանում է փիլիսոփայության և գրականության մեջ։ Նույն թվականին ընդունվում է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Սակայն ակտիվ քաղաքական գործունեության պատճառով չի կարողանում ավարտել բարձրագույն կրթությունը։
Սկսել է քաղաքականությամբ զբաղվել 15 տարեկանից՝ դառնալով Վենեսուելացի երիտասարդների ասոցիացիայի հիմնադիրներից և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը, որոնք պայքարում էին գեներալ Կոնտրերասի վարչակարգի դեմ։ 1941 թվականին դարձավ «Դեմոկրատական գործողություն» ձախակենտրոն կուսակցության հիմնադիրներից մեկը և երիտասարդական կազմակերպության առաջնորդը։
1945 թվականին դառնում է նախագահ Բետանկուրի քարտուղարը, 1946 թվականին նշանակվում է Նախարարների կաբինետի քարտուղար։ 1948 թվականին ռազմական խունտայի իշխանության գալուց հետոստիպված էր մեկնել արտասահման, 10 տարի ապրել է Կուբայում և Կենտրոնական Ամերիկայում։ 1952 թվականին որոշ ժամանակով վերադառնալով Վենեսուելա, որպեսզի սատարի բռնապետության դեմ պայքարը, ձերբակալվում է և մի քանի ամիս անցկացնում բանտում։ Այնուհետև հայտնվելով Կոստա Ռիկայում՝ վենեսուելացի քաղտարագիրների շրջանում դառնում է ականավոր ներկայացուցիչ, աշխատում է որպես La República թերթի գլխավոր խմբագիր։
Բետանկուրի երկրորդ նախագահության ժամանակ Պերեսը զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը (1959֊1964)[8]։ Այս պաշտոնում իրեն դրսևորել է որպես խիստ ղեկավար, որը կարողացել է դիմակայել աջ և ձախ արմատականների՝ իշխանությունը բռնի ուժով փոխելու փորձերին։ Սակայն հասարակությունը նրան մեղադրում էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ, որոնք կապված էին կտտանքների, մարտիկների ու քաղաքական առաջնորդների արտադատարանական մահապատիժների հետ[9]։
Բետանկուրի նախագահական մանդատի ավարտից հետո Պերեսը կենտրոնացավ կուսակցական գործունեության վրա, սկզբում խորհրդարանում ընտրվեց «Դեմոկրատական գործողություն» կուսակցության ղեկավար, այնուհետև գլխավոր քարտուղար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.telegraph.co.uk/news/obituaries/politics-obituaries/8230291/Carlos-Andres-Perez.html
- ↑ http://www.bbc.co.uk/news/world-latin-america-12079724
- ↑ http://www.bloomberg.com/news/articles/2010-12-27/former-venezuelan-president-carlos-andres-perez-dies-at-88-of-heart-attack
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/35601
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://jis.gov.jm/information/awards/order-of-jamaica/
- ↑ James D. Henderson, Helen Delpar, Maurice Philip Brungardt, Richard N. Weldon (2000), A reference guide to Latin American history, M.E. Sharpe. p516
- ↑ Ellner, Steve (2008). Rethinking Venezuelan Politics: Class, Conflict, and the Chávez Phenomenon. Boulder, CO: Lynne Rienner Publishers, Inc. էջեր 71. ISBN 978-1-58826-699-6.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կառլոս Անդրես Պերես կատեգորիայում։ |
- Extended biography by CIDOB Foundation Արխիվացված 2011-11-04 Wayback Machine (Իսպաներեն)
- Carlos Andrés Pérez funeral on Flickr (Իսպաներեն)
- CAP: entre la historia y la polémica - Lo afirmativo venezolano (Իսպաներեն)