Կառլոս Ջաներյան
Կառլոս Ջաներյան (մայիսի 10, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1955)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1954)։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող (2017)[1]։
Կառլոս Ջաներյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԿառլոս Ջաներյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 10-ին Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։ 1947 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտով Վարդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1955 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Արևմտյան Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Երեք մենամարտ հաղթելով Թուրքիայի, Իտալիայի և ԳԴՀ-ի մրցակիցներից, կարողացել է հասնել այդ մրցումների եզրափակիչ, որտեղ պարտվել է հայտնի լեհ բռնցքամարտիկ Զբիգնև Պետշիկովսկուն։
1961 թվականին Կառլոս Ջաներյանն ավարտեց իր մարզական կարիերան։ 1962-1967 թվականներին աշխատել է ՆԳՆ քրեական հետախուզության վարչությունում, 1967-1977 և 1986-1996 թվականներին՝ Հայաստանի Մարզկոմիտեում։ 1996-2007 թվականներին դասավանդել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, նրան շնորհվել է դոցենտ գիտական կոչում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Награда НОКА за заслуги
- ↑ «Кафедра тяжёлой атлетики, бокса и фехтования Армянского государственного института физической культуры(հայ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- В. А. Марков, В. Л. Штейнбах. Бокс. Энциклопедия. — Москва: Человек, 2011. — 655 с. — ISBN 978-5-903639-26-7
- Профиль на сайте The-sports.org(անգլ.)