Կառլ Ռեններ
Կառլ Ռեններ (գերմ.՝ Karl Renner, դեկտեմբերի 14, 1870[2][3][4][…], Դոլնի Դունայովիցե[5] - դեկտեմբերի 31, 1950[6][2][3][…], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[6]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, ավստրոմարքսիզմի տեսաբան։
Կառլ Ռեններ Karl Renner | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրադարանավար, դիվանագետ, փաստաբան և իրավաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1870[2][3][4][…] |
Ծննդավայր | Դոլնի Դունայովիցե[5] |
Վախճանի օր | դեկտեմբերի 31, 1950[6][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[6] |
Թաղված | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա, Ավստրիա և Նացիստական Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Carl Renner |
Ամուսին | Luise Renner? |
Զավակներ | Leopoldine Deutsch-Renner?[1] |
Պարգևներ | |
Ավստրիայի առաջին դաշնային կանցլերն Ավստրո-Հունգարիայի կայսրության անկումից հետո և Ավստրիայի առաջին նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1870 թվականի դեկտեմբերի 14-ին՝ չեխ գյուղացու ընտանիքում։ Եղել է ընտանիքի տասնութերորդ զավակը։
Նախնական կրթություն ստանալուց հետո Վիեննայում ուսումնասիրել է իրավագիտություն և ապա դարձել է իրավաբանական գիտությունների դոկտոր։
1896-1932 թվականներին աշխատել է, որպես Ավստրիայի խորհրդարանի գրադարանի գրադարանավար։ 1894 թվականին դարձել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, իսկ 1907 թվականին՝ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 1934 թվականին մասնակցել է նորանկախ Ավստրիայի իշխանական մարմինների ձևավորման գործին։ 1918-1920 թվականներին եղել է պետական խորհրդի ղեկավար և կանցլեր։ 1930 թվականին ընտրվել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ։ Ունեցել է հակաֆաշիստական կողմնորոշում և Ավստրիայի ազատագրումից հետո վերստին դարձել է Ավստրիայի կառավարության նախագահ։
Մահացել է 1950 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 80 տարեկան հասակում։
Կառլ Ռենները բազմիցս ղեկավարել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Եղել է ավստրոմարքսիզմի տեսաբան և մի շարք աշխատությունների հեղինակ։ Աշխատությունների մեծ մասը նվիրված է եղել ազգային հարցերին։ Նա հավատարիմ է եղել այն համոզմունքին, ով բազմազգ պետությունների պետք է հիմնված լինեն քաղաքական հավասարության և ժողովուրդների մշակութային կապերի վրա։
Կառլ Ռենները եղել է «Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր» հայրենասիրական երգի բառերի հեղինակը, որը դարձել է Ավստրիայի Առաջին Հանրապետության դե ֆակտո օրհներգը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118599739 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 5,0 5,1 5,2 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.) — ÖAW. — doi:10.1553/0X0028415B
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Реннер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/karl-renner-dr
Գրականություն
խմբագրել- Ватлин А. Ю. Австрия в XX веке: учеб. Пособие для вузов. М., 2006
- Ватлин А. Ю., Котов Б. С., Сорокин А. К. (и др.) СССР и Австрия на пути к Государственному договору. Страницы документальной истории 1945—1955. М.: Политическая энциклопедия. 2015—455 с.
- Воцелка К. История Австрии. Культура, общество, политика. М. 2007
- Жиряков И. Г. Советская оккупация Австрии: некоторые политико-правовые выводы и обобщения. // «Право и жизнь», № 112 (7), 2007
- Котов Б. С. Переписка Сталина и Реннера/Историк, № 5, 2016