Կասկած, մարդու բանական (ինտելեկտուալ) զգացմունքներից մեկը, որը պայմանավորված է ինչ-որ բանի մասին սպառիչ տեղեկություններ չունենալով և անվստահությամբ։ Կասկածը թերահավատության հուզական-իմացական դրսևորումն է։ Հակադարձ վիճակը վստահությունն է, հավատը։ Կասկածը որպես, մտահուզային գործընթաց, կարևոր դեր է խաղում մարդու ստեղծագործական գործունեության մեջ։

«Կասկածներ» (Հենրիետա Ռեյ, 1886թ․)

Կասկածամտություն

խմբագրել

Բնավորության գիծ, որն ունեցող մարդը չի վստահում ուրիշներին, թերահավատ է ապագայի նկատմամբ։ Ներխմբային փոխհարաբերություններում Կասկածամտություն դրսևորվում է խմբի մյուս անդամների և հատկապես առաջնորդի նկատմամբ պաշտպանական դիքորոշմամբ, մի հանգամանք, որը դժվարացնում է փոխըմբռնումը և իջեցնում է համատեղ գործունեության արդյունավետությունը։