Կավատինա
Կավատինա (իտալ.՝ cavatina, cavare, բառացի՝ արտածել), մենակատարային քնարական պիես օպերայում և օրատորիայում։ 18-րդ դարում ուներ հայեցողական-խոհական բնույթ և դերերգերից տարբերվում էր առավել պարզությամբ, մեղեդու երգայնությամբ, փոքր ծավալով։ Երբեմն կավատինա են կոչվել նաև երգուն բնույթի ոչ մեծ գործիքային պիեսները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 280)։ |