Կատմանդուն (Նեպալերեն՝ काठमाडौं) Նեպալիմայրաքաղաքն է։ Երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360մ բարձրության վրա։ 180 հզ. բնակչություն (1977)։ Կատմանդուի հիմնադրումը (մինչև 16-րդ դարում՝ Կանտիպուր) վերագրվում է Նեպալի կառավարիչ Գունակամադեային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ։ 1482-1769 թվականներին Կատմանդուն համանուն իշխանության կենտրոնն էր, 1769 թվականից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանավակայան։ Ունի համալսարան,քոլեջներ։ Կատմանդույում են գտնվում Նեպալի թագավորական ակադեմիան, ազգային, կենտրոնական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 289)։