Կարաբին
ԿԱՐՃԱՀԱՆ,Կարաբին (ֆր.՝ carabine), կարճացված և թեթևացված հրացան[1][2]։ Կարաբինի նախատիպը ստեղծվել է 15-րդ դարի վերջին։ 17-րդ դարից մինչև 20-րդ դարի 1-ին կեսը օգտագործվում էր հեծելազորում և հրետանիում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարելագործված ավտոմատ կարաբինը օգտագործվում է բազմաթիվ բանակներում։ Կարաբին են կոչվում նաև որոշ ակոսավոր որսորդական հրացաններ։
Կարաբին | |
---|---|
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | long gun? |
Կառուցվածք
խմբագրելՍովորաբար կարճացված և թեթևացրած հրացան, որը կիրառվում է գլխավորապես հեծելազորի սպառազինության համար։ Հայտնի է 15-րդ դարից։ Տարբերում են հարթափող և ակոսավոր, պահեստատուփավոր և ավտոմատ կարաբին։ Առավել նշանավոր են խորհրդային 1938 և 1944 թվականներին նմուշների 7,62 մմ կարաբինը՝ ստեղծված 1891/30 հրացանի բազայի հիման վրա, ինչպես նաև ինքնալից ՍԿՍ (СКС) (1949) կարաբինը, որի զանգվածը 3,75 կգ է, երկարությունը՝ 1020 մմ (սվինով՝ 1260 մմ), պահեստատուփի տարողությունը՝ 10 փամփուշտ, գործնական արագաձգությունը՝ 35-40 կրակոց/րոպե, հրաձգության նշանառու հեռավորությունը՝ 1000 մ։
Հրացաններից մոդելներ
խմբագրել- Գերմանիա
- Կանադա
- ԱՄՆ
- Իտալիա
- Ռուսաստան
- Շվեյցարիա
- Հարավսլավիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ГОСТ 28653-90 «Оружие стрелковое. Термины и определения»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Впрочем, карабин может быть и пистолетом или револьвером с удлинённым стволом, каковым может стать соответственно пистолет-пулемёт Uzi и револьверный карабин системы Нагана или Кольта
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Beard, Ross E. Carbine : the story of David Marshall Williams. Williamstown, NJ: Phillips, 1997. ISBN 0-932-57226-X
- Carbines : cal. .30 carbines M1, M1A1, M2 and M3. Washington, DC: Headquarters, Departments of the Army and the Air Force, 1953.
- McAulay, John D. Carbines of the Civil War, 1861-1865. Union City, TN: Pioneer Press, 1981. ISBN 0-913-15945-2
- McAulay, John D. Carbines of the U.S. Cavalry, 1861-1905. Lincoln, RI: Andrew Mowbray Publishers, 1996. ISBN 0-917-21870-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։ |