Կարդիոմիոպաթիա
Կարդիոմիոպաթիա, սրտամկանն ախտահարող հիվանդություն[1]։ Սկզբնական շրջանում ախտանիշները կարող են բացակայել կամ լինել եզակի[2]։ Որոշ դեպքերում դիտվում են շնչահեղձություն, հոգնածության զգացում կամ այտուց սրունքներում՝ սրտային անբավարարության հետևանքով[2]։ Ինչպես նաև կարող է դիտվել առիթմիա և ուշագնացություն[2]։ Նշված դեպքերում բարձր է հանկարծակի սրտային մահվան ռիսկը[3]։
Կարդիոմիոպաթիա | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 425.4425.4 |
ՀՄԴ-10 | I42.042.0 |
Cardiomyopathies Վիքիպահեստում |
Տարբերում են կարդիոմիոպաթիայի հետևյալ տեսակները՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, դիլատացիոն կարդիոմիոպաթիա, ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա, աջ փորոքի առիթմոգեն դիսպլազիա և տակոցուբո կարդիոմիոպաթիա (կոտրված սրտի համախտանիշ)[4]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի դեպքում սրտամկանը լայնացած է և հաստացած[4]։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում փորոքները լայն են և թույլ։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ժամանակ փորոքը պնդացած է և ունի սահմանափակված ձգունակություն[4]։
Հաճախ կարդիոմիոպաթիա առաջացնող պատճառն անհայտ է[5]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիպաթիան սովորաբար ունի ժառանգական ծագում, մինչդեռ ժառանգական է դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքերի մեկ երրորդը[5]։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիա կարող է առաջանալ նաև ալկոհոլից, ծանր մետաղներից, սրտի իշեմիկ հիվանդության, կոկայինի օգտագործման և վիրուսային վարակների հետևանքով[5]։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան կարող է լինել ամիլոիդոզի, հեմոքրոմատոզի կամ որոշակի հակաքաղցկեղային բուժման հետևանք[5]։ Կոտրված սրտի համախտանիշ կարող է առաջանալ ծայրահեղ էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսի հետևանքով[4]։
Բուժումը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ախտանիշերի արտահայտվածությունից[6]։ Բուժումը կարող է ներառել փոփոխություններ կենսակերպում, դեղորայքային կամ վիրահատական միջամտություն[6]։ 2015 թ.-ի տվյալներով կարդիոմիոպաթիայով և միոկարդիտով հիվանդ է եղել 2,5 միլիոն մարդ[7]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան դիտվում է 500 մարդուց մեկի մոտ, մինչդեռ դիլատացիոն կարդիոմիոմաթիայի հաճախականությունը կազմում է 1։2500[4][8]։ Աջ փորոքի արիթմոգեն դիսպլազիան ավելի հաճախ դիտվում է երիտասարդների շրջանում[3]։
Ախտանշաններ
խմբագրելԿարդիոմիոպաթիայի ախտանիշներից են թուլությունը, ստորին վերջույթների այտուցը, շնչարգելությունը[9]։ Խնդրի առկայության մասին վկայող հետագա ցուցիչ կարող են լինել՝
- առիթմիան,
- ուշագնացությունը,
- գլխապտույտը։
Պատճառներ
խմբագրելԿարդիոմիոպաթիաները, ինչպես կարող են լինել սահմանափակված միայն սրտամկանով՝ որպես ինքնուրույն ախտաբանություն, այնպես էլ՝ գեներալիզացված համակարգային հիվանդության կազմում, երկու դեպքում էլ, հաճախ, հանգեցնելով կարդիովասկուլյար մահվան կամ առաջընթաց սրտային անբավարարությամբ պայմանավորված հաշմանդամության։ Սրտամկանի դիսֆունկցիա առաջացնող այլ պատճառները պետք է հերքվեն, ինչպիսիք կարող են լինել սրտի իշեմիկ հիվանդությունը, զարկերակային գերճնշումը կամ փականային արատի առկայությունը[10]։ Հաճախ հիվանդությունն առաջացնող պատճառը մնում է անհայտ, բայց շատ դեպքերում այն կարող է լինել ճշտելի[11]։ Ալկոհոլամոլությունը, օրինակ, կարող է իդենտիֆիկացվել, որպես դիլատացիոն կարդիոմիոպաթիայի պատճառ, ինչպես նաև դեղորայքային տոքսիկ ազդեցությունը կամ որոշակի ինֆեկցիաների առկայությունը (ներառյալ վիրուսային հեպատիտ C)[12][13][14]։ Չբուժված ցելիակիան կարող է հանգեցնել կարդիոմիոպաթիաների առաջացմանը, ինչը կարող է ամբողջությամբ կանխվել ժամանակին ախտորոշմամբ և բուժմամբ[15]։ Բացի նշված ձեռքբերովի պատճառներից, մոլեկուլային կենսաբանությունը և գենետիկան նպաստել են տարբեր գենետիկ պատճառների հայտնաբերերմանը[13][16]։
Կլինիկորեն կարդիոմիոպաթիայի տարբերակումը որպես «հիպերտրոֆված», «դիլատացված» կամ «ռեստրիկտիվ»[17] միանշանակ չէ, քանի որ խնդրի զարգացման ցանկացած փուլում կարող են դիտվել զուգակցված վիճակներ։ Ամերիկայի սրտի ասոցիացիայի ընթացիկ սահմանմամբ կարդիոմիոպաթիաները տարբերակվում են երկու՝ առաջնային, որը ախտահարում է միայն սրտամկանը, և երկրորդային, որը հետևանք է այլ օրգան-համակարգ ախտահարող մեկ այլ հիվանդության։ Որոնք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի՝ հիմնվելով մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի նորագույն գիտելիքների վրա[18]։
Զարգացման մեխանիզմ
խմբագրելԿարդիոմիոպաթիաների ախտաֆիզիոլոգիան առավել լավ հասկանալի է մոլեկուլյար մակարդակում։ Մուտանտ գենից սինթեզված սպիտակուցը՝ մեխանոսենսիթիվ կոմպլեքսի կազմում, կարող է խախտել սրտամկանի կծկողունակությունը։ Կարդիոմիոցիտների վնասումը և դրանց կայուն պատասխանը բջջային մակարդակում հանգեցնում է փոփոխությունների, որոնք կորելացվում են հանկարծակի սրտային մահվան և սիրտանոթային այլ խնդիրների հետ[19]։
Ախտորոշում
խմբագրելԿարդիոմիոպաթիան ախտորոշելու համար կիրառվող կամ ախտորոշմանը նպաստող ախտորոշիչ մեթոդներ են[9]՝
- Ֆիզիկալ հետազոտություն,
- ժառանգական անամնեզ,
- արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն,
- Էլեկտրասրտագրություն,
- էխոսրտագրություն,
- սթրես թեստ,
- գենետիկական հետազոտություն։
Դասակարգում
խմբագրելԿարդիոմիոպաթիաները կարող են դասակարգվել ըստ մի քանի չափորոշիչների[20]՝
- Առաջնային/ներքին կարդիոմիոպաթիաներ[21]՝
- Ժառանգական՝
- Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա,
- Աջ փորոքի արիթմոգեն կարդիոմիոպաթիա,
- Իոնային կանալոպաթիաներ,
- Դիլատացիոն կարդիոմիոպաթիա,
- Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա,
- Ձեռքբերովի՝
- Տակոցուբո կարդիոմիոպաթիա կամ սթրես ասոցացված կարդիոմիոպաթիա,
- Միոկարդիտ՝ լիմֆոցիտային և մոնոցիտային ինֆիլտրացիայով,որը բարդացել է կարդիոմիոպաթիայով[22]
- Էոզինոֆիլային միոկարդիտ, որը բարդացել է կարդիոմիոպաթիայով[23]
- Իշեմիկ կարդիոմիոպաթիա (որպես մեկ այլ սրտային ախտաբանության հետևանք՝ ընդգրկված չէ օֆիցիալ դասակարգման մեջ)[21]
- Ժառանգական՝
- Երկրորդային/արտաքին կարդիոմիոպաթիաներ[23]՝
- Մետաբոլիկ՝
- Էնդոմիոկարդիալ՝
- Ներզատական՝
- Սրտադիմային՝
- Նյարդամկանային՝
- այլ՝
- Ճարպակալում-ասոցացված կարդիոմիոպաթիա[24]
Բուժում
խմբագրելԲուժումը կարող է ներառել կենսակերպի շտկման խորհրդատվություն, որն ուղղված կլինի խնդրի առավել արդյունավետ վերահսկմանը։ Բուժումը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ախտանիշների արտահայտվածությունից և կարող է ներառել ինչպես դեղորայքային պահպանողական բուժում, այնպես էլ իմպլանտացվող ռիթմավարի տեղադրում դանդաղասրտության առկայության դեպքում, դեֆիբրիլյատորի տեղադրում՝ մահացու առիթմիաների հակվածության դեպքում, ինչպես նաև աբլացիա՝ կրկնվող դիսռիթմիաների առկայության դեպքում, որոնք չեն շտկվում դեղորայքային և մեխանիկական կարդիովերսիայով։ Որոշ հիվանդներ ի վերջո ունենում են սրտի փոխպատվաստման կարիք։ Բուժման հիմնական նպատակը ախտանիշների վերացումն է[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «What Is Sudden Cardiac Arrest?». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «What Are the Signs and Symptoms of Cardiomyopathy?». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 «Who Is at Risk for Cardiomyopathy?». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Types of Cardiomyopathy». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «What Causes Cardiomyopathy?». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 «How Is Cardiomyopathy Treated?». NHLBI. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Practical Cardiovascular Pathology. Lippincott Williams & Wilkins. 2010. էջ 148. ISBN 9781605478418. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «What Are the Signs and Symptoms of Cardiomyopathy? - NHLBI, NIH». www.nhlbi.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Lakdawala, NK; Stevenson, LW; Loscalzo, J (2015). «Chapter 287». In Kasper, DL; Fauci, AS; Hauser, SL; Longo, DL; Jameson, JL; Loscalzo, J (eds.). Harrison's Principles of Internal Medicine (19th ed.). McGraw-Hill. էջ 1553. ISBN 978-0-07-180215-4.
- ↑ Pathophysiology of heart disease : a collaborative project of medical students and faculty. Lilly, Leonard S., Harvard Medical School. (5th ed.). Baltimore, MD: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. 2011. ISBN 978-1605477237. OCLC 649701807.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Adam A, Nicholson C, Owens L (2008). «Alcoholic dilated cardiomyopathy». Nurs Stand (Review). 22 (38): 42–7. PMID 18578120.
- ↑ 13,0 13,1 Westphal JG, Rigopoulos AG, Bakogiannis C, Ludwig SE, Mavrogeni S, Bigalke B, և այլք: (2017). «The MOGE(S) classification for cardiomyopathies: current status and future outlook». Heart Fail Rev (Review). 22 (6): 743–752. doi:10.1007/s10741-017-9641-4. PMID 28721466.
- ↑ Domont F, Cacoub P (2016). «Chronic hepatitis C virus infection, a new cardiovascular risk factor?». Liver Int (Review). 36 (5): 621–7. doi:10.1111/liv.13064. PMID 26763484.
- ↑ Ciaccio EJ, Lewis SK, Biviano AB, Iyer V, Garan H, Green PH (2017). «Cardiovascular involvement in celiac disease». World J Cardiol (Review). 9 (8): 652–666. doi:10.4330/wjc.v9.i8.652. PMC 5583538. PMID 28932354.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Simpson S, Rutland P, Rutland CS (2017). «Genomic Insights into Cardiomyopathies: A Comparative Cross-Species Review». Vet Sci (Review). 4 (1): 19. doi:10.3390/vetsci4010019. PMC 5606618. PMID 29056678.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Valentin Fuster; John Willis Hurst (2004). Hurst's the heart. McGraw-Hill Professional. էջեր 1884–. ISBN 978-0-07-143225-2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ McCartan C, Maso R, Jayasinghe SR, Griffiths LR (2012). «Cardiomyopathy Classification: Ongoing Debate in the Genomics Era». Biochem Res Int. 2012: 1–10. doi:10.1155/2012/796926. PMC 3423823. PMID 22924131.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Harvey, Pamela A.; Leinwand, Leslie A. (2011 թ․ օգոստոսի 8). «Cellular mechanisms of cardiomyopathy». The Journal of Cell Biology. 194 (3): 355–365. doi:10.1083/jcb.201101100. ISSN 0021-9525. PMC 3153638. PMID 21825071. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Vinay, Kumar (2013). Robbins Basic Pathology. Elsevier. էջ 396. ISBN 978-1-4377-1781-5.
- ↑ 21,0 21,1 Maron, Barry J.; Towbin, Jeffrey A.; Thiene, Gaetano; Antzelevitch, Charles; Corrado, Domenico; Arnett, Donna; Moss, Arthur J.; Seidman, Christine E.; Young, James B. (2006 թ․ ապրիլի 11). «Contemporary Definitions and Classification of the Cardiomyopathies». Circulation (անգլերեն). 113 (14): 1807–1816. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.174287. ISSN 0009-7322. PMID 16567565. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Rose NR (2016). «Viral myocarditis». Current Opinion in Rheumatology. 28 (4): 383–9. doi:10.1097/BOR.0000000000000303. PMC 4948180. PMID 27166925.
- ↑ 23,0 23,1 Séguéla PE, Iriart X, Acar P, Montaudon M, Roudaut R, Thambo JB (2015). «Eosinophilic cardiac disease: Molecular, clinical and imaging aspects». Archives of Cardiovascular Diseases. 108 (4): 258–68. doi:10.1016/j.acvd.2015.01.006. PMID 25858537.
- ↑ Lipshultz, Steven E.; Messiah, Sarah E.; Miller, Tracie L. (2012 թ․ ապրիլի 5). Pediatric Metabolic Syndrome: Comprehensive Clinical Review and Related Health Issues. Springer Science & Business Media. էջ 200. ISBN 9781447123651. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին.
Գրականություն
խմբագրել- Boudina, Sihem; Abel, Evan Dale (2010 թ․ մարտի 1). «Diabetic cardiomyopathy, causes and effects». Reviews in Endocrine & Metabolic Disorders. 11 (1): 31–39. doi:10.1007/s11154-010-9131-7. ISSN 1389-9155. PMC 2914514. PMID 20180026.
- Marian, A. J.; Roberts, Robert (2001 թ․ ապրիլի 1). «The Molecular Genetic Basis for Hypertrophic Cardiomyopathy». Journal of Molecular and Cellular Cardiology. 33 (4): 655–670. doi:10.1006/jmcc.2001.1340. ISSN 0022-2828. PMC 2901497. PMID 11273720.
- Acton, Q. Ashton (2013). Advances in Heart Research and Application: 2013 Edition. Scholarly Editions. ISBN 978-1-481-68280-0.
- Towbin, JA (2014). «Inherited cardiomyopathies». Circulation Journal : Official Journal of the Japanese Circulation Society. 78 (10): 2347–56. doi:10.1253/circj.cj-14-0893. ISSN 1347-4820. PMC 4467885. PMID 25186923.
- Maron, Barry J.; Udelson, James E.; Bonow, Robert O.; Nishimura, Rick A.; Ackerman, Michael J.; Estes, N. A. Mark; Cooper, Leslie T.; Link, Mark S.; Maron, Martin S. (2015 թ․ դեկտեմբերի 1). «Eligibility and Disqualification Recommendations for Competitive Athletes With Cardiovascular Abnormalities: Task Force 3: Hypertrophic Cardiomyopathy, Arrhythmogenic Right Ventricular Cardiomyopathy and Other Cardiomyopathies, and Myocarditis: A Scientific Statement From the American Heart Association and American College of Cardiology». Circulation. 132 (22): e273–280. doi:10.1161/CIR.0000000000000239. ISSN 1524-4539. PMID 26621644.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կարդիոմիոպաթիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդիոմիոպաթիա» հոդվածին։ |