Կարել Տոման (իսկական անունը՝ Անտոնին Բեռնաշեկ, չեխ․՝ Karel Toman, փետրվարի 25, 1877(1877-02-25)[1][2][3][…], Kokovice (Klobuky), Կլոբուկի - մայիսի 12, 1946(1946-05-12) կամ հունիսի 12, 1946(1946-06-12)[3][4], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), չեխ գրող, որը հայտնի է իր էպիկական սիրային բանաստեղծություններով։ Չեխիայի պետական մրցանակի դափնեկիր, ազգային գործիչ, ժողովրդական արտիստ (1945)։

Կարել Տոման
Ծննդյան անունչեխ․՝ Antonín Bernášek
Ծնվել էփետրվարի 25, 1877(1877-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրKokovice (Klobuky), Կլոբուկի
Վախճանվել էմայիսի 12, 1946(1946-05-12) (69 տարեկան) կամ հունիսի 12, 1946(1946-06-12)[3][4] (69 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, լեզվաբան, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ և խմբագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Պարգևներ
Изображение автографа
 Karel Toman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անտոնին Բեռնաշեկը ծնվել է 1877 թվականի փետրվարի 25-ին Կոկովիցե գյուղում (Կենտրոնական Չեխիա)։ Սովորել է Պրշիբրամի սեմինարիայում, այնուհետև՝ Պրահայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետում, որը սակայն չի ավարտել։ Տարվել է գրականությամբ՝ հանդես գալով Կարել Տոման գրական անվամբ[7]։ Հանդիպել է բազմաթիվ անվանի չեխ գրողների հետ (հատկապես մտերիմ է եղել Ֆրանյա Շրամեկի հետ)։ Ավելի ուշ տեղափոխվել է Վիեննա, որտեղից էլ ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում, հաճախ ոտքով։ Ոչ մի վայրում երկարատև չի հանգրվանել և մշտական եկամուտ չի ունեցել[7]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կարել Տոմանը դարձել է հայտնի, սկսել է հրատարակվել, ստանալ մրցանակներ և պարգևներ, միաժամանակ եղել է տարբեր թերթերի խմբագիր[7] :

Մահացել է 1946 թվականին Պրահայում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Տոմանի բանաստեղծությունները տեղ են գտել հետևյալ ժողովածուներում՝

  • «Արյան հեքիաթներ», 1913
  • «Մելամաղձոտ ուղի», 1906
  • «Արևի ժամացույց», 1913
  • «Ընտանեկան և այլ բանաստեղծություններ», 1914-1917
  • «Ամիսներ», 1915
  • «Լռության ձայնը», 1923
  • «Հարյուրամյա օրացույց», 1926

Տոմանի վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է անարխիզմի և դեկադենտական գրականության հանդեպ ունեցած հրապուրանքը։ Հետագայում նա ժխտել է արվեստն արվեստի համար տեսությունը, գիտակցաբար հաղթահարել է իր ստեղծագործություններում եղած պասիվությունն ու հիասթափությունը։ Նրա լավագույն բանաստեղծություններն աչքի են ընկնում կեցության զգացողությամբ, մարդու հանդեպ ունեցած սիրով, գեղեցիկի նրա իդեալն անքակտելիորեն կապված է կյանքի հետ։ Տոմանի շատ բանաստեղծություններ հնչում են իբրև բողոքի կոչ բուրժուական քաղքենիական աշխարհի դեմ։ Մեծ է եղել Տոմանի հայրենասիրական բանաստեղծությունների դերը չեխ ժողովրդի ազգային ինքնուրույնության համար մղված պայքարի տարիներին[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. BillionGraves — 2011.
  6. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  7. 7,0 7,1 7,2 «Карел Томан». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  8. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Տոման» հոդվածին։