Կարեն Աշոտի Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Աշոտի Գրիգորյան (սեպտեմբերի 7, 1947, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 30, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1982)։
Կարեն Աշոտի Գրիգորյան | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1947 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1989 (42 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Միջազգային վարպետ (1982) |
Առավելագույն վարկանիշ | 2490 (1972-1975) |
365chess | Karen_Ashotovich_Grigorian |
Chesstempo համար | 240182 |
ICCF համար | 240182 |
Գրող Աշոտ Գրաշու որդին։ Նրա եղբայրը՝ Լևոն Գրիգորյանը, ևս շախմատիստ էր։
1989 թվականին, 42 տարեկան հասակում, կյանքը ավարտել է ինքնասպանությամբ` ցած նետվելով Հրազդանի մեծ կամրջից։
Մասնակցությունը մրցաշարերին և մրցախաղերին
խմբագրելՀաղթել է շախմատի Հայաստանի առաջնությունում 1969, 1970, 1972 թվականներին[1] և շախմատի Մոսկվա քաղաքի առաջնությունում 1975 և 1979 թվականներին։
Պատմության ընթացքում ուժեղագույն մրցաշարերից մեկում` ԽՍՀՄ 41-րդ առաջնությում (Մոսկվա, 1973), որին մասնակցել է աշխարհի 5 չեմպիոն, զբաղեցրել է 8-րդ տեղը։ Բազմիցս հաղթող է դարձել «Վեչերնյայա Մոսկվա» թերթի կազմակերպած կայծակնային շախմատի մրցաշարերում և համարվել է Խորհրդային Միությունում շախմատի այդ տարատեսակի լավագույն մասնագետներից մեկը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ All Champions of Armenia, Chess in Armenia Magazine, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին
- ↑ «Ցատկ (Ա. Վիտոլինշ) (Մաս 7-րդ) - tyrnir.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.