Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Տեսակ | մարզասրահ և բազմաֆունկցիոնալ համալիր |
---|---|
Երկիր | Հայաստան[1][2] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Վայր | Ծիծեռնակաբերդ |
Հասցե | Լենինգրադյան փող. 1[2] |
Տարողություն | 8008 |
Կազմված է | Բարձրաքանդակներ |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Հիմնադրված է | 1983 |
Բացված | հոկտեմբերի 31, 1983 |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան և Գուրգեն Մուշեղյան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։
Պատմություն
խմբագրել1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։
Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո։ Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը, երբ կրկին պատրաստվում էր հյուրընկալել համերգներ և մարզական միջոցառումներ։ Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների՝ Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից։
1990 թ.-ին Յան Գիլլանի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ[3]։ Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան։
1999 թ. Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին՝ խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար։
2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև։ Մոսկվայից հայազգի Մուրադ Մուրադյանը և BAMO-ի ղեկավարը փորձել են ստանալ Երևանի քաղաքացիների աջակցությունը, որոնք անհանգստացած էին շենքի սեփականաշնորհման համար։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվել են երկու պայմաններ՝ համալիրի անվանումը չպետք է փոխվի, և այն պետք է պահպանի իր ֆունկցիոնալ իմաստը։ Կազմակերպությունը համաձայնել է այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։
Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա։
2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո։ Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ։ Ռուսական գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն անակնկալ հյուրն ու կատարողն էր։
2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, ՀՀ կառավարությունը համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը։
2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն և այլն։
2023 թվականին Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանին հուշարձանը[4]։
Կառուցվածք
խմբագրելՀամալիրն ունի եզակի դիզայն, ամբողջ շինարարության արտաքին տեսքը հիշեցնում է իր թևերը բացած մեծ թռչուն։ Դրա ճարտարապետական հատկությունները ներառում են 1,008 տեղանոց դահլիճ, որը կարող է արագորեն միացնել երկու մեծ սրահը՝ ստեղծելով լրացուցիչ նստատեղեր, որոնց համար ճարտարապետները պարգևատրվել են ԽՍՀՄ պետական մրցանակով, որն իր տեսակի մեջ ամենաբարձրն էր 1987 թվականին։
Համալիրը բաղկացած է հետևյալ սրահներից՝
- Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, ընդլայնվելով այն կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ,
- Համերգային դահլիճը կարող է ունենալ 2,040 տեղ,
- Մարզասրահն ունի 2000 նստատեղ,
- Հայաստանի նիստերի դահլիճ,
- Արգիշտի դիվանագիտական հանդիպումների դահլիճ,
- Խոշոր դահլիճները օգտագործվում է ցուցահանդեսների և այլ միջոցառումների համար։
Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր
խմբագրելԴեպի Հրազդանի կիրճ տանող ուղիները երեքն են՝ Կիևյան կամրջով, Պռոշյան փողոցով և Մաշտոցի պողոտայում՝ Կոնդի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով։ 1978 թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին։ Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը։ Հակառակ ափին են գտնվում Ծիծեռնակաբերդի այգին, Եղեռնի հուշարձանը և մարզահամերգային համալիրը։ Այդ այգին, ըստ էության, կտրված է քաղաքից Հրազդան գետի խոր կիրճով։
Ժամանակին Կարեն Դեմիրճյանն առաջարկել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել Ծիծեռնակաբերդի զբոսայգու հետ։ Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ-հրապարակ։ Քաղաքի բնակչությունը ընդամենը տաս րոպեում կարող էր Մաշտոցի պողոտայից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը։ Նախատեսում էր շինարարությունը սկսել 1983 թ.: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինն, անվտանգության նպատակներից ելնելով, արգելեց այդ շինարարությունը։ Ըստ այդ բաժնի՝ վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը և այդտեղից հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել[5]։
Նշանավոր իրադարձություններ
խմբագրել2008 թ.-ին վերանորոգումից հետո մարզասրահը հյուրընկալեց Հայաստանի և Սփյուռքի ամենահայտնի երգիչներից մեկի՝ Հարութ Փամբուկչյանի համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգը։ Հանդես եկան նաև Ֆլորա Մարտիրոսյանը, Պիտեր Գեբրիելը, Պեդրո Էուստեշը, Ալան Փարսոնսը, Բորիս Գրեբենշչիկովը և ուրիշներ երգերով և պիեսներով։ Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ։
- 2009 թ. մարտի 22-ին Կանադացի երգիչ Գարուն ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։
- 2009 թ. մայիսին գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
- 2009 թ. մայիսի 22-ին սպորտային դահլիճում հանդես եկավ բրիտանական ռոք խումբ Ջեթրո Թալը։
- 2009 թ. հոկտեմբերի 16-ին համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք վայելում էին բրիտանական ռոք խումբ Uriah Heep-ի կատարումը։
- 2009 թ. նոյեմբերի 12-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ Ջորջ Բենսոնը հանդես եկավ համերգով։ Միջոցառումը տեղի ունեցավ «XXI դարի հեռանկարներ» միջազգային 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։
- 2010 թ. ապրիլին մարզասրահը հյուրընկալել էր IIHF-ի աշխարհի առաջնությունը։ Հոկեյի մրցաշարը, որտեղ Հյուսիսային Կորեայի դեմ եզրափակիչում պարտված Հայաստանի հավաքականը III դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալ։
- 2010 թ. մայիսի 25-ին անգլիական ռոք խումբ Deep Purple-ը բարեգործական համերգով հանդես եկավ ավելի քան 10,000 երկրպագուների համար։ Համերգը բարեգործական էր, որի արդյունքում վերականգնվեց Գյումրու երաժշտական դպրոցը, որն ավերվել էր 1988 թ. երկրաշարժից։
- 2010 թ. օգոստոսի 12-ին համալիրում ելույթ ունեցավ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը System of a Down խմբի հետ։
- 2010 թ. հոկտեմբերի 26-ին համերգային դահլիճում «Hard Knocks» համաշխարհային շրջագայության ընթացքում անգլիացի երգիչ Ջո Քոքերը համերգ է ունեցել։
- 2011 թ. մարտի 18-ին, միջազգային երգչուհի Լառա Ֆաբիանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում մարզասրահում ելույթ ունեցավ։
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին Վիկ Դարչինյանը պաշտպանեց իր IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը՝ 12 տուրից հետո հաղթելով Էվանս Մբամբային։
- 2011 թ. դեկտեմբերի 3-ին «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթը տեղի ունեցավ մարզասրահում։
- 2013 թ. հունիսին ռուսական ռոք-խումբ DDT-ն առաջին անգամ Հայաստանում, համերգասրահում հանդես եկավ համերգով։
- 2016 թ․ հոկտեմբերին Շառլ Ազնավուրը համերգով հանդես եկավ համերգասրահում։
- 2017 թ. հոկտեմբերի 26-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը հանդես եկավ համերգով։ Միջոցառումը տեղի է ունեցել «Երևան Ջազ Ֆեստ 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում։
- 2022 թ. սեպտեմբերի 5-10 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ «Starmus IV» փառատոնը «50 տարի Մարսի վրա» խորագրով։ Փառատոնի ընթացքում բեմին էին Սերժ Թանկյանը, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը, «Sons of Apollo» ռոք խումբը և այլ նշանավոր երաժիշտներ։
- 2022թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։
- 2024 թ․ ապրիլի 13-ին Մաշինա վրեմենի խումբը համերգով հանդես եկավ համերգասրահում։
- 2024 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Տարվա Երգ 2024» մրցանակաբաշխությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսք վերևից, 2019 թ․
-
Մարզահամերգային համալիրի կենտրոնական մուտքը
-
Մարզահամերգային համալիրի տեսքը թռչնի բարձրությունից
-
Համալիրի տեսքը թռչնի բարձրությունից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ian Gillan performs in Soviet Armenia (May 1990)
- ↑ «В Ереване установили памятник выдающемуся армянскому политику Карену Демирчяну» (ռուսերեն). kraeved-gubkin — yjdjcnm. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Գուրգեն Մուշեղյանի անձնական արխիվ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր կատեգորիայում։ |