Կարեն Իսախանյան

քաղաքական գործիչ

Կարեն Ցոլակի Իսախանյան (դեկտեմբերի 23, 1977(1977-12-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։

Կարեն Իսախանյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1977(1977-12-23) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՊետական գործիչ
ԿուսակցությունԱնկուսակցական

Կրթություն

խմբագրել
  • 1984-1994 թթ. սովորել է Երևանի Ադ. Իսակովի անվան N 132 միջնակարգ դպրոցում։
  • 1994-1998 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորումը։
  • 1998-2000 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ, սարքավորումներ և մեքենագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում։
  • 2000-2002 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Մեքենագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետ- հետազոտողի աստիճան։
  • 2003 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 2000-2004 թթ. հեռակա ուսուցմամբ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով իրավաբանի որոկավորում։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1997-1998 թթ. «Ռոսար» բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրեն։
  • 1998-2001 թթ. «Հայաստանի երիտասարդական պալատ» հասարակական կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն, փոխնախագահ։
  • 2001-2002 թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարարի օգնական։
  • 2002-2003 թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի օգնական։
  • 2003-2005 թթ. ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդական։
  • 2003-2005 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հրավիրյալ դասախոս։
  • 2005-2006 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
  • 2006-2010 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2010-2014 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2015-2016 թթ. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
  • 2016-2018 թթ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
  • 2018- 2019 թթ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
  • 2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009), ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011), ՀՀ պաշտպանության նախարարի մեդալով (2012), ՀՀ տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով (2014), ՀՀ Նախագահի «Երախտագիտության մեդալ»-ով (2015), ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով (2015)։

Այլ տվյալներ

խմբագրել

Զինապարտ է, հաշվառված է պահեստազորում

ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։