Կարեն Սիմոնյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Մանվելի Սիմոնյան (հոկտեմբերի 3, 1988, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։
Կարեն Սիմոնյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 3, 1988 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Սիմոնյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին, Վանաձորում[2]։
Կրթություն
խմբագրել2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ 2011 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես քաղաքագետ։ 2011 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան։ 2012 թվականին սովորել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում։ 2011 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնի հայցորդ է։
Աշխատանք
խմբագրել2011 թվականից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է, 2012-2013 թվականներին եղել է Երևանի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոս, 2013-2015 թվականներին եղել է Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս։ 2013-2019 թվականներին եղել է «Արմաուդիոբուքս» ընկերության հիմնադիր տնօրեն։
2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2017-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օգնականը։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։
Ընտանեկան կարգավիճակ
խմբագրելԱմուսնացած է։