Կարինե Մինասյան
հայ տնտեսագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Աղասու Մինասյան (օգոստոսի 29, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար)։
Կարինե Մինասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Պետական կառավարման ինստիտուտ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1982-1987 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտը՝ մեքենաշինական արդյունաբերության կառավարման ինժեներ-տնտեսագետի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1988-1992 թթ. - Երևանի «Ֆերրիտ» գործարանի աշխատանքի և աշխատավարձի բաժնի ինժեներ-տնտեսագետ։
- 1992-1997 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կրտսեր մասնագետ, ապա առաջատար մասնագետ, ապա բաժնի վարիչ։
- 1997-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի տնտեսագետ, ապա ավագ մասնագետ։
- 1998-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնի բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժնի պետ։
- 2002 թ. - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչության պետ։
- 2002-2009 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
- 2004-2007 թթ. - «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի խորհրդի անդամ։
- 2005 թվականից - ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի խորհրդի անդամ։
- 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից[1]։
- 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[2]։
- 2010 թ. մայիսի 25-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
- 2010 թ. մայիսի 25-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ[4]։
- 2011 թ. մարտի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[5]։
- 2013 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ[6]։
- 2014 թ. մայիսի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձի (փոխկառավարչի) պարտականություններից[7]։
- 2014 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[8]։
- 2014 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[9]։
- 2014 թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թ. դեկտեմբերի 30-ից ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[10]։
- 2015 թ. հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) է։
- 2016 թ. փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ է (նախարար) ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ (2013)[11]։
- Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ։
- ՀՀ վարչապետի հուշանվեր (2014)։
- Շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների սերտիֆիկատներ։
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Նախորդող Ահարոն Չիլինգարյան |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյան 3 սեպտեմբերի 2009 թ. - 2010 թ. |
Հաջորդող Արմեն Ալավերդյան |
Նախորդող - |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան 2010 - 3 հունիսի 2014 թ. |
Հաջորդող Գարեգին Մելքոնյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կ. Մինասյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «Կ.ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 176-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
- ↑ Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին