Կարինթիա նահանգ
Կարինթիան (գերմ.՝ Kärnten, սլովեն.՝ Koroška), Ավստրիայի 9 շրջաններից մեկն է։ Գտնվում է երկրի հարավային մասում։ Նահանգի կենտրոնը Կլագենֆուրտ քաղաքն է։ Տարածքը 9.536 կմ² է, իսկ 2011 թ-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 558․000 մարդ (6-րդը Ավստրիայում)։ Նահանգի կարգավիճակ ստացել է 1918 թ-ին։ Սահմանակից է Զալցբուրգին, Շտիրիային և Տիրոլին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Սլովենիայի և Իտալիայի հետ։ Նահանգում հիմնականում խոսում են գերմաներենով, ինչպես նաև կա սլովենախոս փոքրամասնություն։
| |||||
Երկիր | Ավստրիա | ||||
Հիմն | Kärntner Heimatlied? | ||||
Կարգավիճակ | Ավստրիայի նահանգ | ||||
Մտնում է | Ավստրիա | ||||
Վարչկենտրոն | Կլագենֆուրտ | ||||
ԲԾՄ | 1449 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Carinthia? | ||||
Բնակչություն | 561 293 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Տարածք | 9535,97 ± 0,01 կմ² | ||||
Սահմանակցում է | Զալցբուրգ, Տիրոլ, Շտիրիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա և Վենետո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | AT-2 | ||||
ktn.gv.at(գերմ.) | |||||
Աշխարհագրություն
խմբագրելՌելիեֆ
խմբագրելԿարինթիայի տարածքի մակերեսը կազմում է 9․538,01 կմ² (Ավստրիայի շրջանների մեջ 5-րդ տեղն է զբաղեցնում)[2]։ Կարինթիան հյուսիսից սահմանակից է Զալցբուրգին և Շտիրիային, արևելքից` Շտիրիային և Սլովենիային, հարավից` Սլովենիային և Իտալիային, արևմուտքից` Տիրոլին։ Կարինթիան առավելապես լեռնային երկիր է։ Քանի որ դրա սահմանները բաղկացած են լեռնաշղթաներից, ներքին տարածքը բաղկացած է գոգահովիտից և Անդրդրավյան հարթավայրից, որի մեջ հյուսիսից, արևմուտքից և արևելքից լեռնաշղթաների միջով հոսում են լեռնային գետեր, որոնք լայնանում են շրջանի ներքին հատվածներին մոտենալիս։ Դրավա գետի հովիտը արևմուտքից արևելք անցնում է երկրի ողջ երկարությամբ, բաժանում է սարերը երկու մասի` հյուսիսից տարածության գրեթե ⅔ մասը պատկանում է Կենտրոնական Ալպերին, իսկ հարավից` ⅓ մասը պատկանում է Ալկալիական Ալպերին։ Արևմուտքում առաջին խմբի մեջ է մտնում Տավրոսյան շղթան, որի մեջ նաև մտնում է Գրոսգլոկները (3796 մ, հսկա սառցադաշտով), Հոխները (3259 մետր), Անկոգելը (3253 մետր) և Հաֆներշպիցը (3093 մետր)։ Դրանց վրա պահպանվել են Ալպերի վերջին սառցադաշտերը։ Հյուսիս-արևելքում գտնվում են Կարինթա-շթիրյան Ալպերը, վերևում գտնվում է Քյոնիգսշթուլը (2489 մետր), իսկ դեպի ավելի արևելք Զաուալփե (2073 մետր), Քյուրալփե (2137 մետր) լեռնախմբերը։ Վերևից և կողքերից շրջապատում են Պետցեկի (3277 մետր) և Կրեյցեկի լեռնախմբերը։ Հյուսիսային խմբի լեռները, միմյանցից տարբերվում են իրենց երկրաբանակական կառուցվածքով, իտալական սահմաններում կրում են Կառնյան Ալպերի, իսկ Սլովենական սահմանում՝ Կառավանկա անվանումները։ Այդ լեռնազանգվածները 2000—2700 մետր բարձրությամբ սահմանափակում են բարձր լեռնաշղթաների գրեթե բոլոր կողմերը։ Կարինթիան հարևան երկրների հետ սահմանակցում է Պոնտաֆել (784 մետր), Պրեդել (1165 մետր), Վեյսենֆելս և Վուրցեն (1044 մետր), Լոյբ (1355 մետր), Զեբերգ (1205 մետր) դարավանդներով։ Կարինթիայի հարթավայրերը մեծ և շատ չեն, նրանցից ամենահյատնիները Ցոլֆելդը, Կրապֆելդը և Լուրնֆելդն են։ Դեպի երկրի խորքերը գետային և լճային հովիտները ընդարձակվում են, սակայն այստեղ ևս զբախեցնում են շատ կամ քիչ տարածություն։ Այս դաշտավայրերի թվում են Լավանթալը, Ռոզենթալը և Յաունթալը։
Գետեր և լճեր
խմբագրելԿարինթիայի մակերեսի 98 %-ից ավելին պատկանում է Սև ծովի ազանին, և դրա 97 %-ը մտնում է Դրավա գետի համակարգի մեջ։ Դրա տեղական վտակները` գրեթե բոլորը սկիզբ են առնում հենց այդտեղից և Կարինթիայի շրջանում թափվում են Դրավա գետ։ Կարինթիայի ամենամեծ գետը Դրավան է, իր ձգվածության ամբողջ չափով ջուր է մատակարարում շրջանում։ Վերին մասում այն ունի լեռնային բնույթ և ընդլայնվում է միայն ներքևի մասում։ Կարինթիայի տարբեր մասերում Դրավան ունի տարբեր անուններ` Վերին, Ստորին, Ռոզի հովիտ (Ռոզենտալ), Յունսկայայի հովիտ (Յաունտալ)։ Կարինթիայի մյուս բոլոր գետերը Դրավայի վտակներն են։ Դրա բոլոր ձախակողմյան վտակները սկիզբ են առնում լեռնային սառցակտորներից կամ էլ ձևավորվում են բարձր սարերից իջնող բազմաթիվ աղբյուրներից, հարուստ են ջրով և լեռնային ակունքների համեմատ առավելություն ունեն. դրանք հիմնականում նավարկելի չեն, սակայն անկման ուժի և ջրի առատության շնորհիվ ավանդական տնտեսության մեջ ունեն մեծ նշանակություն` հատկապես արդյունաբերության համար։ Դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում։ Աջակողմյան գրեթե բոլոր վտակները կարճ հովիտներով կարճ լեռնային արագընթացք հոսքեր ունեն, բայց այն բանի շնորհիվ, որ լեռները որոնցից դրանք սկիզբ են առնում, հարուստ են անագով և երկաթով` դրանք ունեն տնտեսական մեծ նշանակություն և ևս բավականին խիստ են բնակեցված։ Ձախակողմյան վտակներից ամենամեծը Մյոլն է (երկարությունը կազմում է 80 կիլոմետր), որը հոսում է Գլոսգլոկներ սառցադաշտի վրայով և իր հոսքով նման է որոշ ջրվեժների և սահանքների։ Մյուս վտակը` Լեզերը, սկիզբ է առնում Հաֆներշպիցի սառցակտորներից։ Մեծ գետեր են նաև Գուրկը, Լաֆանտը, Գաիյլը։ Կարինթիայում լճերը շատ են և բաժանվում են երկու խմբի առանձնանալով իրենց ծագումով և իրենց տեսքով։ Առաջին խմբին են պատկանում այն լճերը, որոնք գտնվում են բարձունքներում։ Այդպիսի լճերը, որոնք կրում են ընդհանուր ալպյան բնութագիր հիմնականում հանդիպում են Տավրյան լեռներում, սակայն կարող են հանդիպել նաև Կարնյան Ալպերում, որոնք տարբերվում են միմյանցից վայրի և այդտեղի հոյակապ գեղեցկությամբ։ Նրանք սնուցվում են սառցադաշտերով և աղբյուրներով, մանր առվակներով։ Այդ լճերից սկիզբ են առնում շատ գետեր։ Երկրորդ խմբի մեջ մտնում են ստորին լճերը, որոնք շատ չեն, սակայն ունեն ավելի եծ մակերես։ Դրանցից նշանակալի են Միլշտետեր- Զեէն (13 կմ²)` Կարինթիայի ամենագեղեցիկ լճերից մեկը և նավարկելի Վյորթեր-Զեէ լիճը (19 կմ²)։ Կարինթիայում կան նաև հանքային աղբյուրներ, որոնցից հատկանշական են Ֆիլախից ոչ հեռու գտնվող տաք ջրերը։
Պատմություն
խմբագրելՀնագույն ժամանակներում Կարինթիան մտնում էր հին հռոմեական Նորիկ նահանգի մեջ։ VI դարում տարածքում սկսվել է սլովակների բնակեցումը, որը շուտով ենթարկվեց Ավարական խանությանը։ Ավելի ուշ այդ հողերն անցան Սամո և Կարինթիա սլավոնական պետություններին։ Բավարիայի գերիշխանության կարճ ժամանակաշրջանից հետո Կարինթիան միացավ Կոռոլինգների պետությանը, իսկ դրա անկումից հետո բաժանվեց մի քանի գավառների։ 870-ական թվականներին ապագա կայսր Առնուլֆ Կարինթացին դրանք միավորեց իր տիրապետության ներքո։ 976 թվականին Կարինթիան վերջնականապես առանձնացել էր Բավարիայից և դարձել էր անկախ դքսություն։ XIII—XIV դարերում Կարինթիայի գահը զբաղեցրել են Չեխիայի թագավորները և Տիրոլի դուքսերը։ Դրանից հետո մինչև 1918 թվականը Կարինթիան կառավարել են ավստրիական Հաբսբուրգները, որոնք 1335 թվականին միացրել են դքսությունը իրենց տիրույթներին։
Բնակչություն
խմբագրելԿարինթիայի ամենամեծ քաղաքը նրա վարչական կենտրոն Կլեգենֆուրտն է (90 հազար բնակիչ)[3]։ Նաև առանձնանում են Ֆիլախը (58 հազար բնակիչ), Վոլֆսբերգը (25 հազար բնակիչ) և Շպիտալը (16 հազար բնակիչ)։ Բնակչության մեծ մասը խոսում է գերմաներեն։ Կարինթիայի հարավ-արևելքում ապրում է փոքրաթիվ սլովենական համայնքը (17 հազար մարդ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կարինթիայի պաշտոնական կայք էջը Արխիվացված 2007-01-19 Wayback Machine
- Հայացք Կարինթիային(չաշխատող հղում)
- Կարինթիայի պաշտոնական տուրիստական կայք էջը
- Կարինթիայի վեբ տեսախցիկները Արխիվացված 2018-04-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինթիա նահանգ» հոդվածին։ |