Կարլեն Ռուխիկյան
Կարլեն Հովհաննեսի Ռուխիկյան (1927, դեկտեմբերի 28, Գյումրի, Խորհրդային Հայաստան — 2004, դեկտեմբերի 17, Երևան, Հայաստան), նկարիչ, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։
Կարլեն Ռուխիկյան | |
---|---|
Ի ծնե | Կարլեն Ռուխիկյան |
Ծնվել է | 1927, դեկտեմբերի 28 |
Ծննդավայր | Լենինական, Խորհրդային Հայաստան |
Վախճանվել է | 2004, դեկտեմբերի 17 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, գեղանկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միության անդամ |
Կենսագրություն
խմբագրելԿարլեն Ռուխիկյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 28-ին[1]՝ Լենինականում (Գյումրի)[2]։ Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետը։ 1961 թվականից դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ[3]։
1963 թվականից Կարլեն Ռուխիկյանը Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների[4]։ Նկարչի «Բանվորուհու դիմանկար» կտավը, որը նա նկարել է 1973 թվականին, գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Նրա աշխատանքները տարածված են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ճապոնիայի, Կանադայի մասնավոր հավաքածուներում։
Կարլեն Ռուխիկյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Единый реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) | живописцы, графики, плакатисты, театральные художники, батичисты, иллюстраторы, мультипликаторы, скульпторы, ювелиры, керамисты, фарфористы, авторы инсталляций и др. | Профессиональный союз художников России. Председатель - академик С.В. Заграевский / Ро – Ря». painters.artunion.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Zarkfoundation - Կարլեն Ռուխիկյան». zarkfoundation.com.
- ↑ «RUKHIKYAN, KARLEN». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ռուխիկյան Կարլեն Հովհաննեսի, ծնվ. 28.12.1927թ. ք. Երևան, գեղանկարիչ, 1961թ. ՀՆՄ». A1+ Vernissage (անգլերեն). 2010 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ռուխիկյան Կառլեն Հովհաննեսի | Բանվորուհու դիմանկար - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.