Կարլո Պոնտի
Կարլո Պոնտի (իտալ.՝ Carlo Ponti, դեկտեմբերի 11, 1912[1][2][3][…], Մաջենտա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 10, 2007[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4]), իտալացի կինոռեժիսոր։
Կարլո Պոնտի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Մաջենտա, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 10, 2007[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիա, Իտալիայի թագավորություն և Ֆրանսիա |
Կրթություն | Միլանի համալսարան |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Սոֆի Լորեն և Giuliana Fiastri? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Carlo Ponti?, Էդոարդո Պոնտին, Guendalina Ponti? և Alex Ponti? |
Carlo Ponti (producer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿարլո Պոնտին ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 11-ին, Իտալիայի Մաջենտա քաղաքում։ Պոնտին իրավաբանություն է սովորել Միլանի համալսարանում։ Նա սկսել է կինոարտադրությամբ զբաղվել 1941 թվականին և իր կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 140 կինոնկարների ստեղծմանը, որոնց թվում էին Ֆեդերիկա Ֆելինիի (Ճանապարհ), Վիտորիո Դե Սիկայի (Նեապոլի ոսկին), Դևիդ Լինի, Միքելանջելո Անտոնիոնի ֆիլմերը, ինչպես նաև իտալական և համաշխարհային կինոյի շատ այլ ճանաչված դասականների ֆիլմերում։
Կարլո Պոնտիի երկրորդ կինը դերասանուհի Սոֆի Լորենն էր, որին նա դարձրել համաշխարհային աստղ։ Այս ամուսնության ընթացքում նա ունեցել է երկու որդի` դիրիժոր Կարլո Պոնտի կրտսերը և Էդուարդո Պոնտին ՝ կինոռեժիսոր։ Առաջին ամուսնությունից որդին` Ալեսանդրոն նույնպես կինոռեժիսոր է։
Կարլո Պոնտին մահացել է 2007 թվականի հունվարի 10-ին `Շվեյցարիայի Ժնև քաղաքում 94 տարեկան հասակում թոքերի հիվանդությունից։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել1954 - Ճանապարհ
1954 - Նեապոլի ոսկին
1956 - Պատերազմ և խաղաղություն
1958 - Այդպիսի կին
1960 - Չոչարա
1961 - Կինը կին է
1961 - Լեոն Մորեն, քահանա
1962 - Բոկաչո 70
1962 - Մատնիչը
1962 -Ալթոնայի ճգնավորները
1963 - Երեկ, այսօր, վաղը
1963 - Արհամարհանք
1964 - Ամուսնություն իտալական ձևով
1965 - Տասներորդ զոհը
1965 - Բժիշկ Ժիվագո
1966 - Լուսանկարների խոշորացում
1967 - Հրշեջների պարահանդես
1968 - Սիրահարներ
1972 - Սպիտակ, կարմիր և ...
1973 - Ջորդանո Բրունո
1974 - Ուղևորություն
1974 - Գազան
1975 - Բրավո, Տիկնիկ
1975 - Մասնագիտությունը Լրագրող
1976 - Զզվելի, կեղտոտ, չար
1976 - Կասանդրայի լեռնանցք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12921518X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլո Պոնտի» հոդվածին։ |