Կարլ Այգինգեր

ավստրիացի տնտեսագետ
(Վերահղված է Կարլ Այհինգերից)

Կարլ Այգինգեր (գերմ.՝ Karl Aiginger, հոկտեմբերի 23, 1948(1948-10-23)[1], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի տնտեսագետ, 2005-2016 թվականներին եղել է Տնտեսագիտական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի ղեկավար (այդ պաշտոնում փոխարինել է Քրիստոֆ Բադելտին)[2]։ Այգինգերը նաև Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր է, ինչպես նաև Լինցի Յոհան Կեպլերի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Նա հիմնադրել ու ղեկավարել է «Քաղաքականության խաչվող կենտրոն» միջդիսցիպլինային բանավիճայի համաժողովը` եվրոպական քաղաքականության գծով[3]։ Տնտեսագիտությանը վերաբերող նրա աշխատանքները լայնորեն ներկայացված են ամբողջ աշխարհի գրադարաններում։

Կարլ Այգինգեր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1948(1948-10-23)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Այգինգերը 1966-1974 թվականներին սովորել է Վիեննայի համալսարանում, այնուհետև` Պերդյու համալսարանում (Ինդիանա, 1978)։ 1970 թվականից նա աշխատում է Տնտեսագիտական հետազոտությունների ավստրիական ինստիտուտում (WIFO): Այհինգերը Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական քաղաքականության բաժնի պրոֆեսոր է, նույն կոչումն ունի նաև Լինցի Յոհան Կեպլերի համալսարանում։ Որպես պրոֆեսոր 1991 թվականին հրավիրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), իսկ 1997 թվականին՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան։ 2002 թվականին Այհինգերը որպես պրոֆեսոր աշխատել է Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում (Կալիֆորնիա), ինչպես նաև դասախոսություններ է կարդացել Չաշնի համալսարանում (Հունան, Չինաստան

Աշխատանքներ և քննադատություն

խմբագրել

Կարլ Այհինգերը մասնագիտացված է արդյունաբերության կազմակերպման ոլորտում։ Նա հիմնականում ուշադրություն է դարձնում արդյունաբերական քաղաքականության վերլուծությանը, նորարարություներին, ընկերությունների մրցունակությանը, միջազգային մրցակցությանը, ինչպես նաև եվրոպական տնտեսագիտական ու սոցիալական մոդելներին[4]։ Այհինգերը «Journal of Industry, Competition and Trade» ամսագրի հիմնադիրն ու հրատարակիչն է և ղեկավարել է վերլուծական սկզբունքների ծրագիրը, որը հիմք է հանդիսացել Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենության մրցակցության` ներքին շուկայի, արդյունաբերության ու ձեռնարկատիրության հաշվետվությունների շարքի համար[5]։ Ֆինլանդիայի կառավարության անունից նա գնահատել է նորարությունների առաջընթացի ֆիննական համակարգը, ինչպես նաև ղեկավարել է ավստրիական սուբսիդիաների ու գիտական հետազոտությունների ֆինանսավորման համակարգի գնահատումը (Ավստրիայի ֆեդերալ կառավարության անունից)։ Այհինգերը մտել է հոլդինգային ընկերության դիտորդների խորհրդի մեջ, որը ստեղծվել էր ավստրիական ընկերության ազգայնականացման կառավարման համար[6]։

Այհինգհինգերի բազմաթիվ աշխատանքների գլխավոր գաղափարն այն էր, որ պետք է անհապաղ փոխել ձեռնարկությունների մրցունակության գնահատման սկզբունքը. այն ցածր ինքնարժեք ունեցող արտադրանքի հավասար մրցակցության թշնամին է։ Այհինգերը ելույթ է ունենում որպես դրանց` ինքնակցված արդյունքներով չափման կողմնակից։ Մասնավորապես, նա բնորոշում է մրցունակությունը որպես ՀՆԱ-ի աճից դուրս արդյունքների հասնելու կարողություն (անգլ.՝ ability to deliver beyond GDP goals): Այհինգերի կարծիքով զարգացած արդյունաբերությամբ երկրները պետք է այնպիսի ռազմավարություն ընտրեն, որն ամենից առաջ հիմնված կլինի ապրանքի որակի վրա, քանի որ ցածր ծախսերի ռազմավարությունը կարող է կրկնօրինակվել այնպիսի երկրների կողմից, որոնց բնակչությունը ցածր եկամուտներ ունի։ «Լայն» մրցունակության բնորոշումը վերջերս ընդունվել է Եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեի կողմից (EESC) որպես հնարավորություն խուսափելու խիստ սահմանափակված քաղաքականությունից, որն ուղղված է բացառապես կրճատվող ծախսերի դեմ[7]։

Արդյունաբերական քաղաքականության մեջ Այհինգերը ելույթ է ունենում որպես համակարգված արդյունաբերական քաղաքականության դրույթի կողմնակից, որն ընթանում է նորարական քաղաքականության հետ միատեղ` վերջնական նպատակ ունենալով հասարակական պահանջմունքների բավարարումը։ Մասնավորապես, էներգիայի կամ արտադրական թափոնների ավելի բարձր ծախսերը նրա կարծիքով պետք է փոխհատուցվեն ավելի ցածր հարկերով և նորարարությունների համար լավագույն պայմաններ ստեղծելով։ Այդպիսով, երկիրը ստանում է մրցակցային առավելություններ, որոնք կարևոր են ապագայի համար. նա դառնում է տեխնոլոգիական առաջատար։

Ընտանիք

խմբագրել

Կարլ Այհինգերը ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Marcus Scheiblecker (2016 թ․ սեպտեմբերի 1). «Christoph Badelt tritt Amt als neuer WIFO-Leiter (Pressenotizen)». WIFO - PubMA-Datensätze. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  3. «Who we are» (ամերիկյան անգլերեն). Querdenkerplattform: Wien - Europa. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  4. Welf Werner, Karl Aiginger Which Socio-economic Model for Europe?(անգլ.) // Intereconomics. — 2006. — В. 1. — Т. 41. — С. 4–23. — ISSN 1613-964X. — doi:10.1007/s10272-006-0168-5
  5. «Editorial Board». Journal of Industry, Competition and Trade (ISSN 1566-1679) (անգլերեն). springer.com. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  6. Karl Aiginger EUROPE'S POSITION IN QUALITY COMPETITION // EUROPEAN COMMISSION. — 2000. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  7. Aiginger, 2015, էջ 365—394

Գրականություն

խմբագրել