Կառլ Բյոմ
Կառլ Բյոմ (գերմ.՝ Karl Böhm, օգոստոսի 28, 1894[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 14, 1981[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի դիրիժոր, կլասիցիզմի և ռոմանտիզմի շրջանի գերմանական և ավստրիական երաժշտության նշանավոր կատարող։
Կառլ Բյոմ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Karl Böhm |
Ի ծնե անուն | գերմ.՝ Karl August Leopold Böhm |
Ծնվել է | օգոստոսի 28, 1894[1][2][3][…] Գրաց, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | Ավստրիա և Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 14, 1981[1][2][3][…] (86 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Գերեզման | Գրաց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտական ղեկավար և կոմպոզիտոր |
Լեյբլ | EMI և Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Գրացի համալսարան |
Անդամակցություն | Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste? և Գերմանական մշակույթի ռազմատենչ միություն |
Պարգևներ | |
Karl Böhm Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլ Բյոմը ծնվել է Ավստրիայի Գրաց քաղաքում, իրավաբանի ընտանիքում։ Սկզբում որոշել էր գնալ հոր հետքերով և իրավաբանություն է սովորել Գրացի համալսարանում, նույնիսկ պաշտպանել է ատենախոսություն (1919)` ստանալով իրավագիտության դոկտորի կոչում։
Երաժշտություն է ուսանել Գրացում, ապա մասնավոր ուսուցիչների` Գվիդո Ադլերի և Մանդիչևսկու մոտ` Վիեննայում (1913-1914)։ Դիրիժորական կարիերան սկսել է 1917 թվականին Գրացում։ 1921 թվականից, Բրունո Վալտերի հետ համագործակցության շնորհիվ, Կառլ Բյոմն աշխատել է Մյունխենում` Բավարիայի պետական օպերայում։ 1927 թվականին Դարմշտադտում զբաղեցրել է երաժշտական տնօրենի պաշտոն, իսկ 1931 թվականից աշխատել է Համբուրգում։ 1933 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Վիեննայում` դիրիժորելով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան։
1934-1943 թվականներին Կառլ Բյոմը ղեկավարել է Դրեզդենի թատրոնը։ Հենց այդ ժամանակ էլ նա մոտիկից ծանոթանում է Ռիխարդ Շտրաուսի հետ` մասնակցելով նրա մի շարք ստեղծագործությունների առաջնախաղերին («Լռակյաց կինը», 1935 և «Դափնե», 1938)։ 1943-1945 և 1954-1956 թվականներին նա եղել է Վիեննայի պետական օպերայի ղեկավարը և 1955 թվականին՝ թատրոնի նոր շենքի բացմանը, եղել է «Ֆիդելիոյի» բեմադրության դիրիժորը։ Նա թողել է այդ պաշտոնը այն կշտամբանքների պատճառով, որ քիչ է լինում Վիեննայում։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Հերբերտ ֆոն Կարայանը, իսկ Կառլ Բյոմը դրանից հետո դիրիժորություն է արել թատրոնում։
Կառլ Բյոմը մասնակցել է Զալցբուրգի (1938 թվականից) և Բայրոյթի (1962-1971) փառատոններին։ Հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Բուենոս Այրեսում, Տոկիոյում, Մոսկվայում և այլուր` կատարելով Մոցարտի, Շտրաուսի, Վագների, Բրուքների, Բեթհովենի ստեղծագործությունները։ Սերտորեն համագործակցել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իրականացրել բազմաթիվ ձայնագրություններ։ 1967 թվականին կոչվել է նվագախմբի պատվավոր դիրիժոր։ 1974 թվականին ամբողջությամբ ձայնագրվել են Մոցարտի սիմֆոնիաները։ Երկու անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ։
1980 թվականին Վիեննայի օպերայի` Ճապոնիայում կայացած հյուրախաղերի ժամանակ դիրիժորել է Ռիխարդ Շտրաուսի «Արիադնան Նաքսոսում» օպերան։ Իր մահից ոչ շատ առաջ մասնակցել է Գյոց Ֆրիդրիխի «Էլեկտրա» ֆիլմ-օպերայի ձայնագրման աշխատանքներին։
Ստեղծագործություն
խմբագրելԿառլ Բյոմին համարում են 20-րդ դարի ամենահեղինակավոր ու մասշտաբային դիրիժորներից[5]։ Նրա նվագացանկում հիմնական տեղ է զբաղեցրել գերմանական ու ավստրիական երաժշտությունը։ Բյոմի ոճը բնորոշվում է ռիթմիկ կարգապահությամբ, ոճի մաքրությամբ և դետալներին հատկացված ուշադրությամբ։
Կառլ Բյոմի ձայնագրությունները բազմաթիվ են. Մոցարտի Բեթհովենի, Շուբերտի, Բրամսի բոլոր սիմֆոնիաները, Ռիխարդ Շտրաուսի, Վագների և Ալբան Բերգի օպերաների ու սիմֆոնիկ ստեղծագործությունների մեծ մասը։ Դիրիժորի հուշերը` «Ես ամեն ինչ լավ հիշում եմ» վերնագրով, հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից և թարգմանվել այլ լեզուներով[6]։
Ճանաչում
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Մարտական ծառայությունների խաչ 2-րդ աստիճանի (հունվարի 30, 1943)
- Կոմանդորի արծաթե խաչ «Ավստրիական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան (1959)[7]
- «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» օրդենի կոմանդոր (1960)
- «Վիեննա քաղաքի պատվավոր շքանշան» (1964)
- «Արվեստի բեռլինյան մրցանակ» «երաժշտություն» անվանակարգում (1967)
- «Գիտության ու արվեստի ավստրիական պատվավոր խաչ» (1970)[8]
- «Պատվավոր լեգեոնի օրդենի կոմանդոր» (1976)
- «Շտիրիայի պատվավոր մրցանակ»
- «Բայրոյթի պատվավոր ոսկե մրցանակ»
Հիշատակ
խմբագրել1911 թվականին Ավստրիայում թողարկվել է 500 շիլինգ արժողությամբ արծաթե դրամ` Կառլ Բյոմի պատկերով[9][10]։ 2012 թվականին Կառլ Բյոմը անունն ընդգրկվել է Gramophone ամսագրի Փառքի սրահում[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118512528 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
- ↑ Karl Böhm Ich erinnere mich ganz genau / Ханс Вайгель. — Мюнхен, 1980. — ISBN 978-3-423-02519-5
- ↑ «Список награждённых 1952—2012» (pdf) (German). էջ 58. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Список награждённых 1952—2012» (pdf) (German). էջ 282. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «500 Schilling - Karl Böhm (1991)». Austria-Forum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Ein Böhm-500er in Silber» (PDF) (գերմաներեն) — буклет. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Գրականություն
խմբագրելEndler, Franz Karl Böhm: ein Dirigentenleben / Vorwort von Leonard Bernstein. — Hamburg: Hoffmann und Campe, 1981. — ISBN 3455087701
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բյոմ» հոդվածին։ |