Կարլ Լյովիթ (գերմ.՝ Karl Löwith, հունվարի 9, 1897(1897-01-09)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4][5] - մայիսի 26, 1973(1973-05-26)[1][2], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի փիլիսոփա։

Կարլ Լյովիթ
գերմ.՝ Karl Löwith
Ծնվել էհունվարի 9, 1897(1897-01-09)[1][2][3][…] Մյունխեն, Գերմանական ռայխ[4][5]
Մահացել էմայիսի 26, 1973(1973-05-26)[1][2] (76 տարեկան) Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
ԳերեզմանNeuenheim cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան, Մարբուրգի համալսարան, Տոհոկուի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Նոր Դպրոց
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Պարգևներ
ՀայրՎիլհելմ Լյովիթ
ՈւսուցիչՄարտին Հայդեգեր

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Լյովիթը ծնվել է բողոքականություն ընդունած հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլհելմ Լյովիթը, ուսուցիչ էր և նկարիչ։

Կարլ Լյովիթը մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին՝ կռվելով իտալական ռազմաճակատում։ Նա, ծանր վիրավորվելով, հայտնվում է համակենտրոնացման ճամբարում՝ Ջենովայի մոտակայքում։ 1917 թվականին՝ ազատվելուց հետո, Ֆրայբուրգում ուսումնասիրում է փիլիսոփայություն և կենսաբանություն՝ Հուսերլի, Հայդեգերի և Հանս Շպեմանի ղեկավարությամբ։ Մյունխենում պաշտպանում է Նիցշեի փիլիսոփայությանը նվիրված դիպլոմային աշխատանք։ 1924 թվականից աշխատում է Մարբուրգում՝ Հայդեգերի ղեկավարությամբ, մտերմանում է Լեո Շտրաուսի և Հանս Գեորգ Գադամերի հետ։ Պաշտպանում է ֆենոմենոլոգիայի (փիլիսոփայություն) վերաբերյալ դիսերտացիա՝ դառնալով պրիվատ-դոցենտ։ Հայդեգերի հետ տարաձայնություններ է ունենում նացիզմի վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով, բանավեճ է մղում Կարլ Շմիդտի (որ հանդես էր գալիս Հուգո Ֆիալա կեղծանվամբ) քաղաքական փիլիսոփայության դեմ։ Ազգային պատկանելության պատճառով 1935 թվականից նրան այլևս թույլ չեն տալիս դասավանդել։ Մեկնում է Իտալիա, ապա 1936 թվականին՝ Ճապոնիա, իսկ 1941 թվականին՝ ԱՄՆ։ Հարթֆորդում (Կոնեկտիկուտ) վարում է աստվածաբանական սեմինար, 1949 թվականից աշխատում է Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում։ 1952 թվականին վերադար ռնում է Գերմանիա և դասավանդում Հայդելբերգի համալսարանում մինչև թոշակի անցնելը՝ 1964 թվականը[7][8]։

Ստեղծագործություն

խմբագրել

Փիլիսոփայական մարդաբանության, պատմության փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է (Դեկարտ, Սպինոզա, Ջամբատիստա Վիկո, Հեգել, Կիերկեգոր, Մարքս, Յակոբ Բուրգհարդ, Նիցշե[7], Մաքս Վեբեր, Հայդեգեր, Կարլ Շմիտդ, Պոլ Վալերի), ինչպես նաև մշակույթի փիլիսոփայության վերաբերյալ աշխատությունների (ներառյալ ճապոնականը)։ Թողել է հուշեր, որոնք հրատարակվել են 1986 թվականին[8]։

Նրա ստեղծագործությունների 9-հատորանոց ժողովածուն հրատարակվել է 1981-1988 թվականների ընթացքում Շտուտգարտում[8]։

Լյովիթի ստեղծագորությունների ամբողջական հավաքածուն ամփոփված է ավելի քան 300 երկերում։

Երկերի ժողովածու

խմբագրել
  • Sämtliche Schriften, 9 Bde. Hrsgg. von Klaus Stichweh, Marc B. de Launay, Bernd Lutz u. Henning Ritter, Stuttgart 1981—1988:
    • Bd. 1: Mensch und Menschwelt. Beiträge zur Anthropologie, 1981
    • Bd. 2: Weltgeschichte und Heilsgeschehen. Zur Kritik der Geschichtsphilosophie, 1983
    • Bd. 3: Wissen, Glaube und Skepsis. Zur Kritik von Religion und Theologie, 1985
    • Bd. 4: Von Hegel zu Nietzsche, 1988
    • Bd. 5: Hegel und die Aufhebung der Philosophie im 19. Jahrhundert — Max Weber, 1988
    • Bd. 6: Nietzsche, 1987
    • Bd. 7: Jacob Burckhardt, 1984
    • Bd. 8: Heidegger — Denker in dürftiger Zeit. Zur Stellung der Philosophie im 20. Jahrhundert, 1984
    • Bd. 9: Gott, Mensch und Welt — G.B.Vico und Paul Valéry, 1986

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Лёвит Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 Лёвит Карл՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում(Ստուգված է 15 Դեկտեմբերի 2020)
  8. 8,0 8,1 8,2 «Лёвит Карл». www.hrono.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.